Առողջապահության նախարարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Երեւանի կենդանաբանական այգում կենդանիների շրջանում տուբերկուլոզով հիվանդացման վիճակը՝ բացառելու հանրային առողջությանն առնչվող ռիսկերը, տեղեկացնում են ԱՆ լրատվական ծառայությունից։
Այս առումով տեղեկացնենք, որ նախարարության մասնագետներն այգում տիրող իրավիճակին ծանոթանալու համար եղել են այնտեղ, ճշգրտել այս ընթացքում պատասխան պահանջող բոլոր հարցերը: Կազմակերպված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկա դրությամբ կենդանաբանական այգում անասնուժական միջոցառումները լիարժեք ավարտին են հասցված, կենդանիների շրջանում տուբերկուլոզ չկա, ինչի մասին հավաստիացրել է նաև կենդանաբանական այգու ղեկավար կազմը:
Միաժամանակ նախարարության ուժերով տեղում կազմակերպվել են աշխատակիցների ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններ, որոնք տվել են բացասական պատասխան, այն է՝ աշխատակիցների մոտ տուբերկուլոզով հիվանդության դեպքեր չկան: Հատուկ ուշադրության է առնվել այն աշխատակիցների առողջական վիճակը, ովքեր անմիջական շփում ունեն կենդանիների հետ:
«Ուստի այս պահին արդեն, հիմնվելով բոլոր հետազոտությունների վրա, նախարարությունը կարող է հայտարարել, որ այգի այցելություններն անվտանգ են, և այնտեղ գտնվելը որևէ առողջական խնդիր չի ենթադրում», -նշվածէ ԱՆ պաշտոնական հաղորդագրության մեջ։
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը