Այնքան պատվավոր հիթ-շքերթներ կարող ենք ստեղծել՝ պատվավոր հաճախորդ.Շարմազանովը՝Փաշինյանին
«Սեփական ճշմարտացիությունը ապացուցելու համար պետք չէ ուրիշի վրա ցեխ շպրտել: Դա միգուցե ստվեր է նետում քո ասածի լրջության վրա:Պատվավոր կոչումներից, որ խոսենք, այնքան պատվավոր հիթ-շքերթներ կարող ենք ստեղծել՝ պատվավոր հաճախորդ, պատվավոր բանջարագործ, պատվավոր տվայտվող, պատվավոր քամի տատանող: Չի կարելի, սրանից պետք է զերծ մնանք ու իրար հարգենք»,-ԱԺ-ում այսօր ՏՄՊՊՀ 2015թ. ծրագրի կատարողականի քննարկմանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը իր ելույթում անդրադարձավ մինչ այդ պահը հնչած պատգամավորների ելույթներին: Նա անդրադարձավ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի աշխատաոճին՝ ասելով. «Եկեք օբյեկտիվ լինենք, ՏՄՊՊՀ-ն, որքան գիտեմ, ունի 25-30 անձից բաղկացած աշխատակազմ ու նրան ծանրաբեռնել այսքան գործով, անհնարին է: Նրա ղեկավարած հանձնաժողովի վրա դնում ենք գործառույթներ, որոնք նա չունի: Այսինքն, ասում ենք բաներ, որոնք Շաբոյանը մեծ ցանկության դեպքում չի կարող անել՝ գները թանկանում են, Շաբոյանն է մեղավոր, մոնոպոլ դիրք կա, Շաբոյանն է մեղավոր: Չի կարելի. միայն նրա համար, որ մեր սիրելի քաղաքացիներին ականջահաճո հայտարարություններ անելու համար, ամեն ինչ գցել Շաբոյանի վրա»: «Ես տնտեսագետ չեմ ու բենզինի շուկայի գնումների մասնագետ:Սակայն որքանով ինձ հայտնի է՝ որպես քաղաքացի, բենզինը 100 դրամից ավելի անցած տարվա համեմատ իջել է»,-հավելեց Շարմազանովը:
