Երբ 2008-ին Փաշինյան Նիկոլի ընկեր Սասուն Միքայելյանի մոտ հայտնաբերեցին ապօրինի զենք-զինամթերք, նրան տեղում բռնեցին, իսկ պրոգրեսիվ հայությունը Սասունին հռչակեց քաղբանտարկյալ: Երբ 2018-ին Նիկոլ Փաշինյանի նախկին զինակից գեներալ Մանվելի մոտ հայտնաբերեցին ապօրինի զենք-զինամթերք, ապա նրան նույնպես բռնեցին, բայց պրոգրեսիվ հայությունը հերոս գեներալին քաղբանտարկյալ չհռչակեց: Ինչո՞ւ: Պատճառը թերևս այն է, որ Մանվելի մոտ հայտնաբերել էին նաև տուշոնկա ու սգուշչոնկա: Հետևաբար, եթե այդ ապրանքատեսակները գեներալ Մանվելը լափած չլիներ, այսօր նա էլ կվայելեր քաղբանտարկյալի կարգավիճակի ողջ հմայքն ու հաճույքը: Ըստ այդմ, իրավապաշտպանների հետ պետք է քննարկել և կազմել այն ապրանքատեսակների ցանկը, որոնց թալանը հետագայում պոտենցիալ թալանողին կզրկի քաղբանտարկյալի պատվո ստատուսից: Երկու ապրանքատեսակ մենք արդեն գիտենք` տուշոնկա ու սգուշչոնկա: Պետք է պարզել մյուս տեսակները նույնպես և տեղեկացնել ՀՀ բոլոր հպարտ քաղաքացիներին, որպեսզի նրանցից ոչ ոք երբևիցե չզրկվի քաղբանտարկյալի պատվո կոչումից:
Արտյոմ Խաչատուրյանի գրառումը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը