Արտակ Հերիքյանը պարզաբանում է, թե ինչու է հեռացել Հանրայինից

Երեկ հայտնի դարձավ, որ Հանրային հեռուստաընկերության լրատվական-քաղաքական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը եւ «Օրակարգ» լրատվական ծառայության ղեկավար-պրոդյուսեր Արտակ Հերիքյանն իրենց դիմումների համաձայն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Նրանց հետ ազատման դիմումներ են ներկայացրել նաեւ որոշ լրագրողներ, այդ թվում` «Օրակարգ» լրատվական ծրագրի մեկնաբան Լարա Առաքելյանը եւ նույն հաղորդաշարի հաղորդավար Տարոն Կոխլիկյանը: Նաիրա Զոհրաբյանը զգուշացրեց մշակույթի նախարարին «Իրավունքը» Արտակ Հերիքյանից փորձեց պարզել, թե արդյո՞ք իր սեփական դիմումի համաձայն է թողել աշխատանքը. «Ինքս հարմար չեմ գտել այնտեղ աշխատելու համար, պարզապես ասել են, որ այլեւս ինձ չեն տեսնում այդ ծառայությունում: Հասկանալով այդ առաջարկը, հորդորը իմ սեփական կամքով աշխատանքից ազատվելու դիմում եմ գրել»,-նշեց Արտակ Հերիքյանը եւ ընդգծեց, որ այս պահին դեռեւս այլ տեղից աշխատանքի առաջարկ չի ստացել: Անդրադառնալով իր հետ միասին Հանրային հեռուտաընկերությունը լքած երկու հաղորդավարներին, Ա. Հերիքյանը փաստեց, որ Լարա Առաքելյանը եւ Տարոն Կոխլիկյանը իր հետ էին միացել Հ1-ի լրատվական թիմին. «Ինձ համար ցավալիորեն նրանք էլ աշխատանքից ազատվելու որոշում կայացրին, չէի ցանկանա, որ թողնեին իրենց աշխատանքը, բայց խելացի են եւ մեծ ապագա է սպասվում նրանց»,-ասաց Ա. Հերիքյանը: Անդրադառնալով իր հետագա գործունեությանը, մեր զրուցակիցը փաստեց, որ հեռուստատեսությունը երբեք չի թողնի. «Իմ մեջ ունեմ հեռուստատեսությունից մեկ մաս: Սիրածս մասնագիտությանը հենց այնպես հրաժեշտ չեմ տա, հեռուստատեսությունը թողել եմ, սակայն հեռուստալրագրությունը չեմ կարող թողնել: Դեռ կհանգստանամ, այնուհետեւ կորոշեմ անելիքներս»,-եզրափակեց Արտակ Հերիքյանը: Հ.Գ.- Ի դեպ, այն, որ Հանրային հեռուստաընկերության լրատվականի գլխին սեւ ամպեր էր կուտակվել, ակնհայտ դարձավ դեռեւս օրեր առաջ, երբ Ազգային ժողովում Հանրային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը հանկարծ երկրի իրավիճակի փոփոխության արդյունքում, դարձավ շփվող: Եթե նախկինում նա պատրաստակամ չէր հարցերին պատասխանել, այս անգամ նա նույնիսկ ժպտում էր: Ավելին` լրագրողների այն դիտարկմանը, թե ինչու Հանրային հեռուստատեսությունը երկար ժամանակ չէր լուսաբանում Փաշինյանի քայլարշավը, Գրիգորյանն արձագանքել էր, թե իր գործառույթների մեջ չի մտնում թելադրել լրատվական ծառայության ղեկավարին, թե ինչ պետք է ցուցադրել՝ նշելով, որ վերջինս ինքն է որոշում իր աշխատանքի քաղաքականությունը։ Այնպես որ, հենց այս համատեքստում էլ պետք է ընկալել այն, ինչ տեղի ունեցավ: Չի բացառվում, որ Ա. Հերիքյանն ու մյուսները, պարզապես, «սիրո ու հանդուրժողականության հեղափոխության» վենդետայի հետեւանքում մնացին անգործ:

դիտվել է 73 անգամ
Լրահոս
ԱՀԱԶԱՆԳ․ Ադրբեջանը Հայաստանի քաղաքացիներից գաղտնի տեղեկություններ հավաքելու հնարավորություն կստանա (video) Եկեք ձեզ պատմեմ՝ ի՞նչ է անում կառավարությունը ձեր հեռախոսների ու անձնական տվյալների հետ․Հովհաննիսյան (video) Հանկարծ չշշկռվեք․ Հայկ Մամիջանյանը՝ Կառավարության դիմաց (video) Նիկոլ Վովայի Փաշինյան , ինչու ես թաքուն պահում. Մանուկ Սուքիասյան (video) Ուրսուլա ֆոն դեր Լայե՛ն, Հայաստանի գլորվե՞լն եք ծափահարում․ Արեգնազ Մանուկյան (video) «Ար*ունոտ Ուրսուլա....»․ Լարիսա Ալավերդյանը խայտակառակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահին (video) Դուք սեղմել եք «ար*ան մեջ թաթախված» մարդու ձեռքը․ Մենուա Սողոմոնյանը՝ ֆոն դեր Լայենին (video) Ֆոն դեր Լայեն, դուք պետք է լա՛վ լսեք այս փաստերը․ սա խայտառակություն է․ Ստեփան Դանիելյան (video) Սա ձեր վարչությունը չի․․․ Քրիստինե Վարդանյանը տեղը դրեց ՔՊ-ին (video) Մոնակոյում տեղի ունեցած պայթյունի պահին ուկրաինացի օլիգարխ Վադիմ Երմոլաևը եղել է սիրուհու հետ․ նրա ոտքերը անդամահատվել են Դեմոկրատիայի թազա մամային՝ ֆոն դեր Լայենին բարևներ․ Աղվան Վարդանյանն՝ ԱԺ-ից (video) Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը. «Իշխանություն» #ՈՒՂԻՂ. ՇՏԱՊ. Հենց հիմա Հայաստանից պատերազմ հայտարարեցին Ռուսաստանին. Արամ Սարգսյան (video) Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամներ. Թրամփ «Տեսեք՝ հելնեմ դիրքեր, ինչ եմ անելու. մարտական հերթապահության գնացող մարդը ստատուս ա գրում» (video) Ձեր ասածները կատարյալ անգրագիտություն են․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականին (video) Հայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են Հայաստանի քաղաքացիներին զրկել կամարտահայտման իրավունքից. Զախարովա Կոնկրետ օրինակով ցույց եմ տալիս, որ ձեր նախագիծը բոբիկ է․ Գեղամ Մանուկյան (video) Ֆինլանդիան սահմանափակումներ է մտցրել Ֆիննական ծոցի արևելքում գտնվող օդային տարածքում Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է Բրդե՛նք, սղացնե՛նք, պրծնե՛նք սենց կարևոր օրինագիծը բերել եք 8 րդ գումարման վերջին նիստի՞ն ՆԳ նախարա՛ր, խայտառակ օրինագիծ եք բերել․ 100 000-ներին զրկելու եք ընտրելու իրավունքից․ Մանուկյան (video) Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին Դուք ո՞վ եք, որ ասեք՝ ով գա կամ չգա․ Արծվիկ Մինասյանը՝ Ծովինար Վարդանյանին (video) «Փաշինյանն աղաչել է, որ Պուտինն իրեն ընդունի, բայց ստացել է մեկ պատասխան․․․»․ Հարութ Սասունյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am