ՀՀԿ-ի ուրացումը, ովքեր էին երեք «հավատարիմները»

Ազգային ժողովը համաձայնություն տվեց Մանվել Գրիգորյանին ազատություն զրկելու միջնորդությունը, որը խորհրդարան էր բերել գլխավոր դատախազը: Փակ գաղտնի քվեարկութանը մասնակցել է 82 պատգամավոր, կողմ է քվեարկել՝ 77, դեմ՝ 3 պատգամավոր: Երկու քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցում ու Էջմիածնի ԵԿՄ պահեստում ԱԱԾ հատուկ գործողությունից եւ Գրիգորյանի ձերբակալությունից հետո քաղաքական դաշտի արձագանքը սրտխառնուք է առաջացնում։ Գրիգորյանի ուղղությամբ քարեր են նետվում ինչպես հակառակ ճամբարներից, այլեւ հարազատ թիմի կողմից։ Հենց այդ թիմն էր, որ այսօր փորձեց հերոսանալ այլեւս հակահերոս գեներալի շնորհից ու կողմ քվեարկել նրան անձեռնմխելիությունից զրկելու համար։ Բայց ընդամենը մի քանի օր առաջ ՀՀԿ-ականները կրծքով պաշտպանում էին գեներալ Մանվելին, թուքումուր տալիս գեներալի «սխրագործությունների» մասին բարձրաձայնող լրագրողներին, այնինչ այսօր հայտարարում են, թե շոկի մեջ են, թե չէին պատկերացնում այդպիսի խայտառակություն, ինչպես կարելի է գողանալ զինվորի բաժինը եւ այլն, եւ այլն։ Ստացվում է, որ ամեն ինչ կարելի է գողանալ, բացի զինվորի բաժնից։ Իրականում դժվար է ասել՝ թե ում քայլն է ավելի զազրելի՝ Մանվել Գրիգորյանի՞, թե՞ նրա վրա ներկայում քար նետողների, որոնք ռազմի դաշտում հերոսացած Մանվել Գրիգորյանին քարշ տվեցին քաղաքական ասպարեզ ու դարձրեցին այսպիսի զարհուրելի։ Եւ հիմա լվանում են սեփական ձեռքերը։ Գալուստ Սահակյանը համաձայն չէ, թե չարաշահումները տեղի են ունեցել Հանրապետականի թողտվությամբ. «Եթե դուք որևէ բան անեք, դրանում և՛ ՀՀԿ-ն է մեղավոր, և՛ մյուս կուսակցությունները։ Երկրում ինչքան արատավոր բան կա, դրանում տեսնում եմ իմ մեղավորությունը, ոչ թե տեսնում եմ որպես ՀՀԿ լիդերներից մեկի, այլ որպես քաղաքացու», - նշեց նա։Գալուստ Սահակյանը նաև չցանկացավ գնահատականներ հնչեցնել՝ կոչ անելով սպասել մինչև նախաքննությունը կավարտվի։ «Ես հետաքննիչ մարմին չեմ, բայց ես լսեմ եմ այդ հաղորդումը, ես էլ եմ այդ հաղորդման տպավորության տակ, դրա համար մենք մեր հաղորդագրությունը հանձնեցինք ժողովրդին», - նշեց նա։ Զարմանալի է, որ շարքային յուրաքանչյուր ՀՀԿ-ական իր պարտքն էր համարում այսօր հայտնել, թե ինչպես ու ինչ դիրքով է ցնցվել Գրիգորյանի ամառանոցի պահեստի տեսանյութը դիտելիս, սակայն երբ հերթը հասնում էր ՀՀԿ-ի պատասխանատվությանը եւ այն հարցին, որ Մանվել Գրիգորյանը կարող էր միայնակ յուրացնել զինվորի բաժինը, նրանք փրկօղակ էին գտնում , հորդորում սպասել նախաքննության ավարտին։ Ամենազարհուրելին Գրիգորյանի հավատավոր ընկեր, Սեյրան Սարոյանի պահվածքն էր, ով ամենածանր ապտակը հասցրեց իր մարտական ընկերոջը ասելով՝ Ազգային հերոսից դարձավ տուշոնկա գողացող «Մի քանի ամսի առաջ, բոլորդ հիշում եք, որ ասեցի` «ով զինվորից տուշոնկա գողանա, եթե դատախազն էլ չպատժի` Աստվածն ա պատժելու», դե որ Մանվելն իմ էդ ասածը, իր ընկերոջ ասածը, լսեր կամ ինքը կբաժաներ երկրապահի էդ սոված ժողովրդին կամ գոնե կթափեր էն կողմ էլի… Հիմա համ Աստվածն ա պատժում, համ դատախազը: Ո՞նց կարայի ես տենց բանի մասին տեղյակ լինեի, երբ որ էդ աշխարհի ամենավատ բանն ա», - ոգեւորվել էր նա։ Իսկ ով չգիտի, թող իմանա Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը գրեթե անբաժանելի ընկերներ էին, Սարոյանը իր օրվա ողջ մասն անց էր կացնում այն ամառանոցում, որտեղ պահ էր տված գեներալի «ավարը»։ Կա՞ մեկը, որ այսքանից հետո կհավատա, թե Սարոյանը տեղյակ չի եղել ընկերոջ արարքին։ Պարզապես եկել է կաշին փրկելու եւ քաղաքական դիվիդենտներ հավաքելու ժամանակը, իսկ այդ ժամանակում կարելի է չսպասել նախաքննության ավարտին, կարելի է լեզուն շաղ տալ անգամ ամենահավատավոր ընկերոջ հասցեին։ Եւ պատմության մեջ կմնան թեկուզ այն երեք պատգամավորները, որոնք դեմ քվեարկեցին գեներալին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցին՝ տուրք չտալով էժանագին պոպուլիզմին։ Անի Սահակյան

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am