Պատգամավորների խանութներում հուշիկ քայլերով զեղչեր են
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում անդրադարձավ բենզինի գների թանկացմանը՝ ասելով. «Ես գիտեի՝ ածխաջրածնից են ստանում բենզինը, ինչքան ինձ չեն դավաճանում քիմիայի՝ իմ գիտելիքները, սակայն եթե բենզինն այդքան թանկ է, ուրեմն միգուցե այլ հումքից են ստանում: Դիլեմա է՝ նավթի գներն իջնում են, բենզինինը՝ ոչ: «Բոլոր բրենդային խանութներում կա դա: Սա խայտառակություն է: Պատգամավորներին պատկանող խանութներում տերյանական հուշիկ քայլերով զեղչեր են անում: Պարոն Շաբոյան, խնդրում եմ՝ այդ պոետական հատվածը ձեր զեկույցում ներկայացնեք՝ «ներքին զգացողությամբ» գների բարձրացմանը: Կամ՝ շատ խանութներում A4 ֆորմատի թղթի վրա գրված է՝ վաճառված ապրանքը հետ չի վերադարձվում: Սա բացահայտ ապօրինություն է: Ու մինչ օրս չեմ գտնում այն կառույցին, որ պատասխանատու է դրա համար»,հավելեց Զոհրաբյանը:
