Ինչու է ՀՀԿ-ն զոհաբերում իր գեներալին

Հանրությունը ցնցված է Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերվածից, որ տեսանյութով հրապարակել է ԱԱԾ-ն: Թեպետ չկա դատավճիռ, սակայն ինչպես երեւում է ցնցված են նաեւ ՀՀԿ-ում։ Եթե շաբաթ օրը, երբ դեռ հայտնի չէին  գեներալի ձերբակալության բուն պատճառները, ՀՀԿ-ականներից ոմանք շտապեցին նրան քաղհալածյալ համարել, ապա այն պահից, երբ ԱԱԾ-ն ցուցադրեց Գրիգորյանի ամառանոցի գողոնը ու պարզ դարձավ, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է ոչ միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու, այլեւ դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու մեջ, ՀՀԿ-ականների երեսին էլ ամոթ հայտնվեց։ Արմեն Աշոտյանը, ով առաջինն էր, որ բարձրաձայնեց գեներալի ձերբականության հակասահմանադրականության մասին, հայտնի տեսանյութից հետո խմբագրել է իր կարծիքը։«Շատ ծանր եմ տարել, ցավ ու կսկիծ ապրել յուրաքանչյուր կասկածանքով ու մեղադրանքով, որ կապված է ապրիլյան պատերազմի ժամանակների հետ։ Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի»։ Էդուարդ Շարմազանովն էլ շտապես «ազգի դավաճան» հռչակել, սակայն շեշտեց, թե դատարանն ապացուցի գեներալին հասցեագրված մեղքը․«Եթե պարզվի, որ այն ինչ ներկայացրել է ԱԱԾ-ն եւ համապատասխանում է իրականությանը՝ դրան արդարացում չկա: Եթե պարզվի, որ սա ինչ-որ հրապարակել է ԱԱԾ-ն իրականություն է, սրան արդարացում չկա: Ես իմ երեխայի աչքերին չեմ կարող նայել, եթե նման ստոր արարքը՝ արդարացվի, հիմա չեմ ուզում որակում տալ, բայց արդարացում չկա, ախպեր զինվորի՞ց»։ Հերոսության շքերթից իրեն անմասն չթողեց նաեւ Արփինե Հովհաննիսյանը, նա ամենահերոսը փորձեց երեւալ, ասելով, որ ամբողջությամբ կիսում է այն ապրումները, որոնք յուրաքանչյուրն ունեցել է այդ տեսանյութը դիտելիս․ «Անթույլատրելի ու զազրելի է այն ամենն, ինչ ներկայացվեց», - ասաց նա։ Հարցին, թե ինչպե՞ս կքվեարկի Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցին, Հովհաննիսյանը նշեց, որ թեև քվեարկությունը փակ է լինելու, բայց ինքը կարող է հայտնել իր կարծիքը. «Ես կողմ եմ քվեարկելու անձեռնմխելիությունից զրկելուն։ Կարծում եմ՝ ճիշտ է, որպեսզի հնարավորություն տրվի լրիվ օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն իրականացնելու»։ Նա նաև հավելեց, որ բոլոր նրանք, ովքեր մասնակից են եղել այս գործընթացին՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցրել կամ զբաղեցնում կամ այս պահին որտեղ են գտնվում, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ «Եթե նախաքննության ընթացքում պարզվի, որ որևէ մեկն այս ամենին մասնակից է եղել և այս ամենը իրականությանը համապատասխանում է, բոլորը պետք պատասխան տան», - ասաց նա՝ հավելելով, որ բոլոր մեղավորները օրենքի ամբողջ ուժով պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Նշենք, որ վաղը՝ հունիսի 19-ին վարչապետի որոշմամբ արտահերթ նիստում կքննարկվի Մանվել Գրիգորյանին անձեռնխելիությունից զրկելու հարցը։ Այն որ, Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումը քննության առարկա չէ, ինչպես որ նրա՝ պատերազմի դաշտում դրսեւորած հերոսությունները, կարծես թե վիճարկելի չէ։ Սակայն արդյոք ՀՀԿ-ում որեւէ մեկն իրավունք ունի խոսել այդ մասին ու հերոսացնել իր իսկ կողմից ուռճացված հերոսին, գեներալին։ Մի՞թե անցած տասը տարիներին իշխանությունը ՀՀԿ-ին չի պատկանել, միթե Մանվել Գրիգորյանը իր զինանոցն ու ավարը չի թաքցրել ՀՀԿ-ի իրավապահ կառույցների գոյության ներքո։ Հիմա, երբ, ինչպես ասում են՝ եզն ընկել է, դանակավորները շատացե՞լ են, թե Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ին հինգ տոկոսի շեմը հաղթահարելու տեղ էլ չի թողել ու ստիպված «զոհաբերում» են իրենց փառապանծ գեներալին։ Անի Սահակյան

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am