ԵԿՄ-ն մեր ազգային հրաշափառ տաճարն է, իսկ Մանվել Գրիգորյանն այդ տաճարի ոչ թե քուրմը, այլ քրմապետը. ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արզիկ Մխիթարյան

Արցախի ԱԺ պատգամավոր, Արցախի համալսարանի պրոֆեսոր, հոգեբան Արզիկ Մխիթարյանն արձագանքել է ԵԿՄ վարչության նախագահ, Զորավար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի դեմ ուղղված քննադատություններին: SHAMSHYAN.com-ը նրա արձագանքը ներկայացնում է ստորեւ.«Սրտիցս հոսող արյան կաթիլ է դարձել այս օրերին ընթացող անմիտ ու անարժեք քննարկումներն ու անդրադարձներն ուղղված Ղարաբաղյան գոյամարտի Ֆիդայապետ, Արցախի Հերոս, Զորավար, Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, որոնցով անխղճաբար ողջ համացանցը հեղեղել են մարդիկ, որոնց մեղք է հայ անվանելը, որոնք ոչ թէ մարդ, այլ մարդուկներ են, ոչ թե հայ, այլ հայատյաց են…Ամոթ է… Ցավի ու ափսոսանքի, ամոթի ու ցասումի զգացումներ են, որ հաջորդաբար ալեկոծում են հոգիդ ու ըմբոստության մղում…

Կանգ առ, Բադասյան ընկեր, չնայած երբևե ցանկություն չի ծնվի որևէ մեկ նվիրյալ հայորդու ընկեր ընտրել մի մարդու, ով երախտագիտության փոխարեն կարող է լուտանք թափել իր իսկ երկրամասի՝ Հադրութի Ձորակի պաշտպանության մեջ անչափելի ավանդ ունեցած Հայոց Զորավարի հասցեին: Բա սկի՞տղամարդ չես… Չեմ փորձի «քննել» թե եղած միջադեպում ով ինչ «մեղքի» չափ ունի: Քավ լիցի: Սակայն էն գլխից էլ ակնհայտ է քաղաքական ավանտյուրայի երանգը, որն ինչքան էլ Բադասյանը փորձում է վիրավորանք համարել դիրքեր շտապող զինվորների հասցեին, այնուամենայնիվ, նախապես պլանավորված ավանտյուրայի գարշահոտություն ունի: Ո՞վ է խոսում քո հոգում, փոքրոգի մարդ, ու՞մ պատվերն ես կատարում և ու՞մ ջրաղացին ես ջուր լցնում…Ջուրդ պղտոր է, ջրաղացդ պղծված, քանի, որ փոխանակ հոգիդ երանություն ապրեր, որ երկրամասիդ համար առողջությունը, երիտասարդությունը, հարազատներին նվիրաբերած Զորավարը նորից քո Հադրութում է, նորից քո թիկունքին է, զազրախոսում ես… Զուգահեռներ ես անցկացնում քո և նրա հրամանատարական կարողությունների միջև: Իրավունք ունես, սակայն, կներեք, մտավորական եմ, ղարաբաղյան շարժման ակտիվիստ և չեմ կարողանում իդենտիֆիկացնել ձեր անունը մեր գոյամարտի որևէ հերոսի կերպարին, մինչդեռ Մանվել Գրիգորյանի անունը սարսափ էր թուրքի համար, որը նրա համար նույնիսկ գլխագին էր սահմանել: Գիտե՞ք զարմանալի չէ, չէ՞ որ լույսի վրա շատ ավելի հեշտ է կրակել, քան նշան բռնել խավարին: Ի սեր Աստծո, հանեք ձեր միջից սատանային, սատանայական նենգությունն ու չարությունը: Ցավոք, միշտ էլ մեր մեջ ունեցել ենք անհատներ, որոնք նենգաբար վնասել են մեր Մեծերին, և հաճախ երկրից հեռանալուց հետո են արժևորել նրանց ծառայությունները, իսկ համաձայնեք, որ դա առնվազը դավաճանություն է, եթե ոչ հուդայություն, որը չնայած շարունակվում է հիշվել Քրիստոսի անվան հետ, սակայն նողկանքով: Մարդասիրական ներքին մշակույթ է պետք հարգալից լինելու ազգային արժեհամակարգին: Ի տարբերություն ձեզ, իմ թոռնիկին Մանվել ենք կոչել (Կարատե-դո-ի Աշխարհի չեմպիոն), ի պատիվ Արցախ աշխարհի ազատության ու անկախության կերտման ճարտարապետներից մեկի՝ Մանվել Գրիգորյանի: Հանկարծ չփորձեք ինձ դասեր տալ, քանի որ մեր ընտանիքը սկսած 1989 թվականից իր հարկի տակ հանգրվանել է Արցախյան պատերազմի գրեթե բոլոր Զորահրամանատարներին, իսկ ձեզ ի դեպ չենք հանդիպել: Երկու որդիներս էլ 5-րդ բրիգադի գրոհայիններ էին, որոնք այժմ նույն Երկրապահ կամավորականների մեծ ընտանիքի անդամներ են, Գեներալի զինակիցներ, որը փառք ու պատիվ է ընտանիքիս համար: Ցավոք, նորից քրտնել եմ ամոթից, ամաչում եմ Երկրիս փրկարարներից, մեզ ազատություն ու անկախություն պարգևող Երկրապահներից: Ամաչում եմ նաև թուրքից, որն այսօր համացանցում լսում է քեզ ու հրճվում, ուրախանում մեր հոգու տկարության վրա… Բա ապրիլի 2-ից ի վեր էյֆորիայի մեջ դիֆերամբում էինք մեր համախմբվածությունը, բա ասում էինք իբր մտել ենք համազգային համերաշխության նոր որակ, մի՞թե սա էր այդ համախմբումը, երբ զարմանալիորեն չենք հանդուրժում մեկս մյուսին: Կանգառ, թուրքին մի ուրախացրու… Ես ձեզ դիմում եմ իբրև Արցախամայր, որն ունի միայն մեկ մասնագիտություն՝ Հայուհի լինելը, որը և՛ մասնագիտություն է, և՛ կուսակցություն, և՛ գաղափարախոսություն: Երկրապահը շանթարգել է մեր Ազգի համար, Երկրապահի նախագահը ատամները կրճտացնելով, առյուծամռունչ կրում է իր Խաչը հանուն Ազատ Արցախի Ապագայի: Կանգառ, մեռցրու քո հոգում սատանային: Կարասին ասացին. «Ինչի՞ց ես վախենում» , ասաց. «Փոքր՝ մանր-մունր խեցիներից» (ամաններից): Մեծ է Զորավարի Փառքը, Արժեքը, մի փորձեք մանր խեցու դեր կատարել ու վնասել նրա Մեծությունը: Երկրապահը մեր ազգային հրաշափառ Տաճարն է, իսկ Մանվել Գրիգորյանն այդ տաճարի ոչ թէ քուրմը, այլ Քրմապետն է»: Արզիկ Մխիթարյան՝ Արցախի ԱԺ պատգամավոր, Արցախի համալսարանի պրոֆեսոր, հոգեբան

դիտվել է 459 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «Ուրսուլա՛, այ օձի թույն, Բաքվից ի՞նչ ես բերել Հայաստան»․ Հովհաննես Շահինյան (video) Վաղը Կիևում հայտարարված է uգn օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի hարձակման զnhերի. Կիևի քաղաքապետ Ինչպես չսառչել, եթե գազը հանկարծ թանկանա․ ԵՄ-ն խոստանում է «օգնել» հաղթահարել էներգետիկ ճգնաժամը Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը հարձակման է ենթարկվել Ալեն Սիմոնյանը հրաժարվում է մանդատից Կոչուբաևի նկատմամբ դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը․ «Իշխանություն» Արծվիկ Մինասյանը հրապարակել է ՀՀ քաղաքացիների Հայաստան ժամանման ԱԱԾ վիճակագրությունը Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին ձերբակալել են ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար Լարված իրավիճակ․ «Ոստիկանները սպանել են տղայիս», «էդ գլխարկդ գիտե՞ս՝ ինչ կանեմ»․ սպանվածի մայր (video) ԱՀԱԶԱՆԳ․ Ադրբեջանը Հայաստանի քաղաքացիներից գաղտնի տեղեկություններ հավաքելու հնարավորություն կստանա (video) Եկեք ձեզ պատմեմ՝ ի՞նչ է անում կառավարությունը ձեր հեռախոսների ու անձնական տվյալների հետ․Հովհաննիսյան (video) Հանկարծ չշշկռվեք․ Հայկ Մամիջանյանը՝ Կառավարության դիմաց (video) Նիկոլ Վովայի Փաշինյան , ինչու ես թաքուն պահում. Մանուկ Սուքիասյան (video) Ուրսուլա ֆոն դեր Լայե՛ն, Հայաստանի գլորվե՞լն եք ծափահարում․ Արեգնազ Մանուկյան (video) «Ար*ունոտ Ուրսուլա....»․ Լարիսա Ալավերդյանը խայտակառակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահին (video) Դուք սեղմել եք «ար*ան մեջ թաթախված» մարդու ձեռքը․ Մենուա Սողոմոնյանը՝ ֆոն դեր Լայենին (video) Ֆոն դեր Լայեն, դուք պետք է լա՛վ լսեք այս փաստերը․ սա խայտառակություն է․ Ստեփան Դանիելյան (video) Սա ձեր վարչությունը չի․․․ Քրիստինե Վարդանյանը տեղը դրեց ՔՊ-ին (video) Մոնակոյում տեղի ունեցած պայթյունի պահին ուկրաինացի օլիգարխ Վադիմ Երմոլաևը եղել է սիրուհու հետ․ նրա ոտքերը անդամահատվել են Դեմոկրատիայի թազա մամային՝ ֆոն դեր Լայենին բարևներ․ Աղվան Վարդանյանն՝ ԱԺ-ից (video) Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը. «Իշխանություն» #ՈՒՂԻՂ. ՇՏԱՊ. Հենց հիմա Հայաստանից պատերազմ հայտարարեցին Ռուսաստանին. Արամ Սարգսյան (video) Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամներ. Թրամփ «Տեսեք՝ հելնեմ դիրքեր, ինչ եմ անելու. մարտական հերթապահության գնացող մարդը ստատուս ա գրում» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am