Անբարոյականություն է. Էդուարդ Շարմազանով
Անբարոյականություն է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի պաշտոնն զբաղեցնելու հավակնություններ ունենալու մասին լուրերի տարածումը , Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էդուարդ Շարմազանովը: «Անբարոյականություն է ոչ միայն նման բան մտածելը, գործելը… Ի՞նչ ԱԺ նախագահ: Մենք ունենք ԱԺ-ի նախագահ, և կարծում եմ, որ նման հրապարակումները, նման բան նույնիսկ մտածելը, նման հավակնությունները պարզ ասում եմ՝ անբարոյականություն են, ով ուզում է լինի 131 պատգամավորներից: Գալուստ Գրիգորիչին առողջություն ենք մաղթում: Նման բան «զակազ» տալը, հրապարակելը, մտածելը, գործելը դա անբարոյական է, իսկ մնացածները թող իրենց համար մտածեն»,- ասաց ԱԺ փոխնախագահը: Մենք այսօր բոլորս ավելի լավ աշխատում ենք նաև մեր սիրելի Գալուստ Գրիգորիչի համար, որովհետև երբ որ ինքն այսօր մեզ հետ չի, այստեղ չի, պառլամենտում չի, ինքն արտերկրում է, բուժզննում է անցնում, մենք ունենք լրացուցիչ պատասխանատվություն ավելի լավ աշխատելու»:
