Ո՞ւմ կտանի իր հետևից Մանվել Գրիգորյանը. դա ակնարկել է

«Ժամանակ» թերթը գրում է. «…Որևէ քաղաքական ուժ որևէ քաղաքական սխալ է թույլ տալիս, ինչին ի պատասխան ընտրողները նրան «պատժում» են՝ քվե չտալով։ Արդյոք սա այդպիսի դեպք է։ Արդյոք բացահայտված հանցագործության համակարգված բնույթը, ակնհայտ իրողությունը, որ դա չէր կարող տեղի ունենալ առանց ամենաբարձր իշխանության հավանության ու թողտվության, ահա այդ և մի շարք գործոններ հաշվի առնելով, արդյոք սա այն դեպքն է, երբ Հանրապետական կուսակցությունը կարող է բավարարվել միայն քաղաքական պատասխանատվությամբ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում քվե չստանալով ու Ազգային ժողովում չհայտնվելով: Հարցն իհարկե գտնվում է նաև իրավական տիրույթում և նեղ իրավունքի հարթությունում, գուցե Հանրապետական կուսակցությունը կարող է հիմնավորել, որ տեղի ունեցածից հետո դրա լուծարման կամ գործունեության դադարեցման այլ ակտի մասին խոսելու օրինական հիմնավորումները թույլ են։ Գուցե։ Դրանք թույլ են այնքանով, որքանով քաղաքական է Հանրապետական կուսակցությունը։ Իսկ Հանրապետական կուսակցությունը, ինչպես ցույց են տալիս հեղափոխությանը հաջորդած ու դեռ հաջորդելիք իրադարձությունները, քաղաքական շղարշով պետական դավաճանության մակարդակի հանցագործություններ իրականացրածների հավաքականություն է, որում, այո, կան նաև անկեղծ, գուցե նվիրյալ մի քանի կամ մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր ուղղակի առնչություն չունեն խունտայի գործունեություն հիշեցնող խմբակի արածների հետ։ Այսինքն՝ գործ ունենք ըստ էության շատ ավելի խոր ու մասշտաբային հանցագործության հետ, որը հնարավոր է՝ Քրեական օրենսգրքում իդենտիկ հոդվածներ չունի։ Բայց այդ հանցագործությունը բացահայտելու քաղաքական կամքի պարագայում դա հնարավոր է հիմնավորել քրեական իրավունքի բազմաթիվ հարակից հոդվածներով։ Խնդիրն այն է՝ արդյո՞ք տեղի ունեցածից հետո Հանրապետական կուսակցությունը բարոյաքաղաքական իրավունք ունի մասնակցել ընտրությունների և հավակնել ՀՀ թեկուզ մեկ քաղաքացու քվեի։ Սա չափազանց կարևոր, չափազանց նուրբ, բայց կարևոր հարցադրում է, որի պատասխաններն առաջին հերթին գտնվում են քաղաքական հարթությունում։ Նույնքան կարևոր է նաև հարցը՝ ում իր հետ կամ իր հետևից կտանի Մանվել Գրիգորյանը։ Ու նույնքան կարևոր է նաև՝ այդ անունները կլինեն միայն բուն հանցագործությունը կատարածների՞ անուններ, թե՞ կհնչեցվեն նաև հանցագործության ինդուլգենցիա տվածների ազգանուն-հայրանունները։ Մանվել Գրիգորյանը, բնականաբար, շատ անուններ գիտի ու շատ անունների է տիրապետում։ Եվ Ազգային ժողով չներկայանու մասին հայտարարության տողատակում դա ակնարկել է։ Նա, ըստ ամենայնի, քննության ընթացքում խոսելու է՝ հետևելով քաղաքական զարգացումներին ու իր հարազատ խմբակցության պահվածքին»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Փաշինյանի անունը հեռացվել է «Իննոպրոմ 2026» արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ Պաշտոնական․ Նապոլին նոր գլխավոր մարզիչ ունի «Իսրայելը խնդիր է դարձել ամբողջ աշխարհի համար»․ Ֆիդան Կոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով Անկախ ՍԴ որոշումից՝ ընդդիմությունը պետք է մի բան անի, այլապես․․․ Մենուա Սողոմոնյան (video) ՀՀ-ում դատապարտյալներին այլևս չեն զրկի հարազատների հետ տեսակցություններից Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի 7 թեկնածու կա, օրակարգում ընտրության հարցն է Սյունեցիները էլեկտրաէներգիայի համար չեն վճարի․ ԶՊՄԿ-ն է հոգացել (video) Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Մեռելոցի օրերը կրկին կլինեն ոչ աշխատանքային Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի Աննա Հակոբյանի հովանավորչությա՞մբ դարձաք դատավոր․ Հարց՝ Նաիրա Հովսեփյանին (video) Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում «Դատախազ հայրիկն է օգնե՞լ ձեզ դատավոր դառնալ». հարց՝ դատավոր Չիչոյանին (video) ՖԻՖԱ-ն պարզաբանել է Խորվաթիայի՝ 90+13-րդ րոպեին խփած գոլի չեղարկումը Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց Փաշինյանի անունը հեռացվել է «Իննոպրոմ 2026» արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից #ՈՒՂԻՂ․ Նիկոլին կարևոր ցուցակից դուրս են թողնում․ ինչ է նախապատրաստում ՌԴ–ն․ Հայկ Նահապետյան (video) «Ուրսուլա ֆոն դեր Լայենի գնալուց անմիջապես հետո Փաշինյանն անցել է հարձակման» (video) Ե՞րբ կլինի մանդատների վերաբերյալ վերջնական որոշումը․ հարց՝ Արթուր Խաչատրյանին (video) Պուտինը կոպիտ ձևով մերժել է Փաշինյանին (video) Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան Այս գործընթացն իրականում մեկ նպատակ ունի՝ քաղաքական դաշտից մեկուսացնել իշխանության ամենաակտիվ և ամենապատրաստված ընդդիմախոսներից մեկին. Արմեն Հովասափյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am