Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՊՆ-ն տեղյակ է եղել, որ զինվորին հասանելիք օգնությունը հայտնվել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը, ասել էր, որ տեղյակ չէ այդ ամենից, և որ «դա պետք է մենք ճշտենք Արցախի Հանրապետության ղեկավարությունից»:Հարց է առաջանում` արդյո՞ք դա Արցախի ներկայացուցիչների վրա պատասխանատվությունը բարդելու փորձ չէ սա։
Այսօր Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը sputnik.am-ի հետ զրույցում արձագանքել է Սեյրան Օհանյանի այդ հայտարարությանը:
Դավիթ Բաբայանը պնդում է, որ առաջնագիծ ուղարկվող օգնությունները միջնորդներով չեն հասել Արցախ։ Նրա խոսքով` Սեյրան Օհանյանի հայտարարությունները «մի փոքր անհասկանալի են»։ Նրա խոսքով` այո, օգնությունը բաշխելու համար հանձնաժողով ստեղծվել է։ Սակայն այդ օգնությունը Արցախ էր հասցվում ուղիղ` առանց միջնորդների։
«Թե ով որքան օգնություն է ուղարկել, ինչպես է այն Արցախ հասցվել` այդ ամենը թափանցիկ էր, հեշտորեն կարելի է համապատասխան տեղեկություն ստանալ։ Սակայն ոչ մի կառույց, այդ թվում` «Երկրապահ» կամավորների միությունը, որպես միջնորդ ընդգրկված չի եղել փոխանցման գործընթացում», – ասաց Բաբայանը։
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը