Արծվիկ Մինասյանն այդպես էլ նախարար չդարձավ

Հրապարակը գրում է. «Արծվիկ Մինասյանը դիսկոմֆորտի մեջ է կառավարությունում, նախ՝ վարչապետի կոշտ արձագանքը պարտադիր կուտակայինի հետ կապված իր ելույթին, ապա՝ կադրային խնդիրները: Բանն այն է, որ Մինասյանը չի կարողանում իր ղեկավարած նախարարություն կադրեր բերել, փոխնախարարի իր թեկնածուներին Փաշինյանը մերժեց, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կազմում գործող 2 կարեւոր կառույցներում՝ պետգույքում եւ զբոսաշրջությունում եւս Փաշինյանը նշանակում արեց՝ առաջինում նշանակելով Լենա Նազարյանի ամուսնուն, երկրորդում՝ շարժմանը մասնակցած ակտիվիստ Հռիփսիմե Գրիգորյանին: Իսկ նախարարն ընդամենը կարողացել է իր հետ բերել օգնականներին, վարորդին եւ խոսնակին: Վերջին օրերին նախարարության շոկն այն է, որ Արծվիկ Մինասյանն աշխատանքից հանել է ընդունարանի աշխատակից Զառա Նահապետովային, ով այս նախարարության խորհրդանիշն է․ ասում են՝ «էկոնոմիկայի Զառան 10 նախարար էր փոխել, Արծվիկ Մինասյանի հետ էլ էր աշխատել, եւ անհասկանալի է, թե ինչու է նրան հանել՝ առանց որեւէ նորմալ բացատրության»: Հատկանշական է, որ չի վերանշանակվել նաեւ ադամանդագործության եւ ոսկերչության գծով նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը, որը ոլորտի լավագույն մասնագետներից եւ հնաբնակներից է համարվում: Դրանից առաջ հեռացրել էր Ստանդարտացման ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանին։ Մեր աղբյուրները նշում են, որ Ալբերտ Բաբայանին փոխնախարար նշանակելու հարցում էլ դեր է խաղացել նախագահականը, իսկ Մանե Ադամյանի նշանակումը շատերին է զարմացրել․ նա դրսում կրթություն է ստացել Սերժ Սարգսյանի «Լույս» հիմնադրամի գումարներով, աշխատել է Կարեն Կարապետյանի հետ «Զարգացման հիմնադրամում», Փաշինյանի կառավարության ժամանակ էլ փոխնախարար դարձավ»:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am