Ինձ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանն էին առաջարկել, որ Մանվելին նշանակեմ բրիգադի հրամանատար. Նորատ Տեր-Գրիգորյանց

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարի նախկին պաշտոնակատար, գեներալ Նորատ Տեր–Գրիգորյանցի բնորոշմամբ` ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը կազմակերպված, հայրենասեր եւ հարգված մարդ է: «Փաստ» օրաթերթի հետ զրույցում Ռուսաստանում ապրող գեներալն ասաց. «Մանվել Գրիգորյանին անձամբ եմ նշանակել բրիգադի հրամանատար: Ինձ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանն էին առաջարկել: Մանվել Գրիգորյանը բարձր մակարդակի հրամանատար էր: Ես տեղյակ չեմ` ինչպե՞ս է նա ապրել խաղաղ ժամանակ եւ հարստացել»: Նորատ Տեր–Գրիգորյանցը, խոսելով ԱԱԾ–ի խուզարկության մասին, նշեց, որ զինվորների պահածոների հայտնաբերումն իր համար անհավատալի եւ ծիծաղելի էր: «Դա մանկական բարբաջանքի էր նման»,- ժպտալով՝ ասաց մեր զրուցակիցը: Զենք–զինամթերքի հայտնաբերումը գեներալին այդքան զարմանալի եւ ծիծաղելի չթվաց, սակայն նրա համար այլ բան էր անհասկանալի. «Ինչքան գիտեմ, Մանվել Գրիգորյանը հեղաշրջում անել չէր ուզում: Ինչո՞ւ այդքան շատ զենք: Դա պետք էր հանձնել: Երկրապահները պետք է սերունդ կրթեն, փորձ փոխանցեն: Ձեր հարցերի պատասխանները չունեմ, քանի որ երբեք այդ կառույցի մասին չեմ ունեցել հետին մտքեր եւ այլ պատկերացումներ»: Մեր հարցին` ՊՆ–ն կամ անձամբ նախկին նախարարն ի՞նչ կապ կարող էին ունենալ այս գործին, գեներալը պատասխանեց. «Ես իրավապահ չեմ, չեմ կարող ասել: Ես 1995 թվականից դուրս եմ եկել նախարարությունից եւ կապ չունեմ: Գուցե նրանք էլ իմ կարիքը չունեն: Բայց, էլի եմ ասում, երեւույթն ամոթալի է»

դիտվել է 478 անգամ
Լրահոս
Փաշինյանի անունը հեռացվել է «Իննոպրոմ 2026» արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ Պաշտոնական․ Նապոլին նոր գլխավոր մարզիչ ունի «Իսրայելը խնդիր է դարձել ամբողջ աշխարհի համար»․ Ֆիդան Կոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով Անկախ ՍԴ որոշումից՝ ընդդիմությունը պետք է մի բան անի, այլապես․․․ Մենուա Սողոմոնյան (video) ՀՀ-ում դատապարտյալներին այլևս չեն զրկի հարազատների հետ տեսակցություններից Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի 7 թեկնածու կա, օրակարգում ընտրության հարցն է Սյունեցիները էլեկտրաէներգիայի համար չեն վճարի․ ԶՊՄԿ-ն է հոգացել (video) Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Մեռելոցի օրերը կրկին կլինեն ոչ աշխատանքային Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի Աննա Հակոբյանի հովանավորչությա՞մբ դարձաք դատավոր․ Հարց՝ Նաիրա Հովսեփյանին (video) Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում «Դատախազ հայրիկն է օգնե՞լ ձեզ դատավոր դառնալ». հարց՝ դատավոր Չիչոյանին (video) ՖԻՖԱ-ն պարզաբանել է Խորվաթիայի՝ 90+13-րդ րոպեին խփած գոլի չեղարկումը Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց Փաշինյանի անունը հեռացվել է «Իննոպրոմ 2026» արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից #ՈՒՂԻՂ․ Նիկոլին կարևոր ցուցակից դուրս են թողնում․ ինչ է նախապատրաստում ՌԴ–ն․ Հայկ Նահապետյան (video) «Ուրսուլա ֆոն դեր Լայենի գնալուց անմիջապես հետո Փաշինյանն անցել է հարձակման» (video) Ե՞րբ կլինի մանդատների վերաբերյալ վերջնական որոշումը․ հարց՝ Արթուր Խաչատրյանին (video) Պուտինը կոպիտ ձևով մերժել է Փաշինյանին (video) Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան Այս գործընթացն իրականում մեկ նպատակ ունի՝ քաղաքական դաշտից մեկուսացնել իշխանության ամենաակտիվ և ամենապատրաստված ընդդիմախոսներից մեկին. Արմեն Հովասափյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am