Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ՀՀ վարչապետն է, այլ նաև համազգային առաջնորդ. Արայիկ Հարությունյան

Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ. որում ասված է. «Օրեր առաջ Արցախ այցելեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը, և ի թիվս մի շարք օրակարգային միջոցառումների, տեղի ունեցավ նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ նրա հանդիպումը, որի ընթացքում ՀՀ վարչապետը կարևոր հայտարարություն արեց: Մասնավորապես, նա ընդգծեց, որ Արցախի գործընկերներին ու անձամբ նախագահ Բակո Սահակյանին անվերապահորեն աջակցում է իրական և բովանդակային փոփոխություններ իրականացնելու հարցում: Կարևոր էր նաև Արցախից համապատասխան ուղերձի արտահայտումը, որը դրսևորվեց ՀՀ վարչապետին ուղղված նախագահի նամակում. «Կուզենայի ընդգծել, որ Արցախի իշխանությունները եւ անձամբ ես անվերապահորեն սատարում ենք Մայր Հայաստանում ժողովրդավարության ու օրինականության ամրապնդմանը, ինչպես նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնմանն ուղղված Ձեր սկզբունքային քաղաքականությանը»: Այս ուղերձների փոխանակման և Արցախի հանդեպ Նիկոլ Փաշինյանի ընդգծված ուշադրության ցուցադրման պայմաններում պետք է արձանագրել հետևյալ կետերը՝ 1. ՀՀ և ԱՀ իշխանությունների միջև ձևավորվել է փոխվստահության բարձր մակարդակ, ինչը կերաշխավորի նրանց արդյունավետ և կուռ աշխատանքը՝ հանուն մեր հայրենիքի անվտանգության և ժողովրդավարական ու սոցիալ-տնտեսական զարգացման կայուն ապահովման: 2. Նիկոլ Փաշինյանը ապացուցում է, որ ինքը ոչ միայն ՀՀ վարչապետն է, այլ նաև իրեն դրսևորում է որպես համազգային առաջնորդ, որը բարձր վստահություն ունի նաև Արցախում ու Սփյուռքում: Հետևաբար, ժողովրդի մոտ արթնացած հույսն ու հավատը զուր չեն, և ազգովի ակնկալում ենք տեսնել Մայր հայրենիքում թափ առած ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունն ու հաջողությունները: 3. Կարծում եմ՝ բոլորս պետք է հնարավորինս աջակցենք Հայաստանի և Արցախի Հանրապետություններում իրագործվող բարեփոխումների կայացմանը, քանի որ դրանցով է պայմանավորված մեր միասնական հայրենիքի ապահով ու արժանապատիվ ապագան: Այդ համատեքստում մեծ անելիք ունի Սփյուռքը՝ իր մարդկային ու ֆինանսական հարուստ ներուժով, առավել ևս, որ բարձր վստահության այս շրջանը բարենպաստ պայմաններ է ապահովում արդյունավետ ու անարգել գործունեության համար»:

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Եկեք ձեզ պատմեմ՝ ի՞նչ է անում կառավարությունը ձեր հեռախոսների ու անձնական տվյալների հետ․Հովհաննիսյան (video) Հանկարծ չշշկռվեք․ Հայկ Մամիջանյանը՝ Կառավարության դիմաց (video) Նիկոլ Վովայի Փաշինյան , ինչու ես թաքուն պահում. Մանուկ Սուքիասյան (video) Ուրսուլա ֆոն դեր Լայե՛ն, Հայաստանի գլորվե՞լն եք ծափահարում․ Արեգնազ Մանուկյան (video) «Ար*ունոտ Ուրսուլա....»․ Լարիսա Ալավերդյանը խայտակառակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահին (video) Դուք սեղմել եք «ար*ան մեջ թաթախված» մարդու ձեռքը․ Մենուա Սողոմոնյանը՝ ֆոն դեր Լայենին (video) Ֆոն դեր Լայեն, դուք պետք է լա՛վ լսեք այս փաստերը․ սա խայտառակություն է․ Ստեփան Դանիելյան (video) Սա ձեր վարչությունը չի․․․ Քրիստինե Վարդանյանը տեղը դրեց ՔՊ-ին (video) Մոնակոյում տեղի ունեցած պայթյունի պահին ուկրաինացի օլիգարխ Վադիմ Երմոլաևը եղել է սիրուհու հետ․ նրա ոտքերը անդամահատվել են Դեմոկրատիայի թազա մամային՝ ֆոն դեր Լայենին բարևներ․ Աղվան Վարդանյանն՝ ԱԺ-ից (video) Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը. «Իշխանություն» #ՈՒՂԻՂ. ՇՏԱՊ. Հենց հիմա Հայաստանից պատերազմ հայտարարեցին Ռուսաստանին. Արամ Սարգսյան (video) Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամներ. Թրամփ «Տեսեք՝ հելնեմ դիրքեր, ինչ եմ անելու. մարտական հերթապահության գնացող մարդը ստատուս ա գրում» (video) Ձեր ասածները կատարյալ անգրագիտություն են․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականին (video) Հայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են Հայաստանի քաղաքացիներին զրկել կամարտահայտման իրավունքից. Զախարովա Կոնկրետ օրինակով ցույց եմ տալիս, որ ձեր նախագիծը բոբիկ է․ Գեղամ Մանուկյան (video) Ֆինլանդիան սահմանափակումներ է մտցրել Ֆիննական ծոցի արևելքում գտնվող օդային տարածքում Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է Բրդե՛նք, սղացնե՛նք, պրծնե՛նք սենց կարևոր օրինագիծը բերել եք 8 րդ գումարման վերջին նիստի՞ն ՆԳ նախարա՛ր, խայտառակ օրինագիծ եք բերել․ 100 000-ներին զրկելու եք ընտրելու իրավունքից․ Մանուկյան (video) Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին Դուք ո՞վ եք, որ ասեք՝ ով գա կամ չգա․ Արծվիկ Մինասյանը՝ Ծովինար Վարդանյանին (video) «Փաշինյանն աղաչել է, որ Պուտինն իրեն ընդունի, բայց ստացել է մեկ պատասխան․․․»․ Հարութ Սասունյան (video) Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am