Ես տեղյակ չեմ եղել՝ ինչպես է զինվորին հասանելիք սնունդը և հագուստը հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ. Սեյրան Օհանյան

Մանվել Գրիգորյանին ճանաչել ենք որպես մարտական, ծառայողական ընկեր, որն Արցախյան ազատամարտի ժամանակ բավական լուրջ ներդրում և արժանիքներ է ունեցել. «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ պատգամավոր, գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ բացահայտումներին՝ ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Բայց տվյալ երևույթն ինչպես ամբողջ ժողովրդի համար, այնպես էլ մեր համար, նաև իմ համար շատ մեծ ցավ է։ Տպավորություններն, իհարկե, վատն են։ Կարծում եմ, որ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը՝ պետք է սպասել, թե իրավապահ մարմինները ինչ կասեն, որովհետև, բավականին լուրջ ընթացակարգեր պետք է անցնեն ամբողջությամբ պարզելու իրողությունները», – ասաց Սեյրան Օհանյանը։ Նա նշեց՝ ես ցավ եմ ապրում, որովհետև, ի վերջո, այդ ամեն ինչը տարվել է մեր զինվորից։ «Հատկապես աշակերտների նամակների առկայությունը, որոնք իրենց սիրտն էին բացել մեր զինվորների առջև՝ տրամադրելու, որ իրենք պայքարեն, այնպես, ինչպես իրենք արել են Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Իհարկե, երևույթը տհաճ է։ Բայց պետք է պարզաբանումներ լինեն, որովհետև մատակարարման խնդիրները մի քանի հարթության վրա են իրականացվում», – նշեց նախկին նախարարը։ Սեյրան Օհանյանի խոսքով՝ պաշտպանության նախարարությունն իրականացնում է գնումների գործընթաց և նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի միջոցով՝ և՛ անմիջապես զորամասեր, և՛ գլխավոր շտաբի թիկունքի վարչության միջոցով է իրականացնում մատակարարումը։ «Իսկ թե ինչպես են դրանք հայտնվել Երկրապահ կամավորականների մոտ, պետք է լուրջ ուսումնասիրեն, որովհետև իրենք մասնակցել են տարբեր հավաքների և զորահավաքային պատրաստության», – ասաց Սեյրան Օհանյանը։ Նա ասաց, թե տեղյակ չի եղել՝ ինչպես է զինվորին հասանելիք սնունդը և հագուստը հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ։

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ Պաշտոնական․ Նապոլին նոր գլխավոր մարզիչ ունի «Իսրայելը խնդիր է դարձել ամբողջ աշխարհի համար»․ Ֆիդան Կոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով Անկախ ՍԴ որոշումից՝ ընդդիմությունը պետք է մի բան անի, այլապես․․․ Մենուա Սողոմոնյան (video) ՀՀ-ում դատապարտյալներին այլևս չեն զրկի հարազատների հետ տեսակցություններից Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի 7 թեկնածու կա, օրակարգում ընտրության հարցն է Սյունեցիները էլեկտրաէներգիայի համար չեն վճարի․ ԶՊՄԿ-ն է հոգացել (video) Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Մեռելոցի օրերը կրկին կլինեն ոչ աշխատանքային Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի Աննա Հակոբյանի հովանավորչությա՞մբ դարձաք դատավոր․ Հարց՝ Նաիրա Հովսեփյանին (video) Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում «Դատախազ հայրիկն է օգնե՞լ ձեզ դատավոր դառնալ». հարց՝ դատավոր Չիչոյանին (video) ՖԻՖԱ-ն պարզաբանել է Խորվաթիայի՝ 90+13-րդ րոպեին խփած գոլի չեղարկումը Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց Փաշինյանի անունը հեռացվել է «Իննոպրոմ 2026» արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից #ՈՒՂԻՂ․ Նիկոլին կարևոր ցուցակից դուրս են թողնում․ ինչ է նախապատրաստում ՌԴ–ն․ Հայկ Նահապետյան (video) «Ուրսուլա ֆոն դեր Լայենի գնալուց անմիջապես հետո Փաշինյանն անցել է հարձակման» (video) Ե՞րբ կլինի մանդատների վերաբերյալ վերջնական որոշումը․ հարց՝ Արթուր Խաչատրյանին (video) Պուտինը կոպիտ ձևով մերժել է Փաշինյանին (video) Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան Այս գործընթացն իրականում մեկ նպատակ ունի՝ քաղաքական դաշտից մեկուսացնել իշխանության ամենաակտիվ և ամենապատրաստված ընդդիմախոսներից մեկին. Արմեն Հովասափյան Նիկոլը գնում է Ռուսաստան․ էդ ենոքավանցուն ասել են՝ շուստրիությունդ Պուտինի մոտ չի անցնելու․ Մալխասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am