Հրանտ Թոխատյան. «Ուզում եմ հավատալ, որ Սերժ Սարգսյանը չի իմացել»

Հրապարակ օրաթերթը գրում է. ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանի համար էլ անհնար է երկու բառով խոսել կատարվածի մասին։ «Գիտե՞ք ինչ, հա, շոկի մեջ կարող են լինել բոլորը։ Բայց ես չեմ կարծում, որ դա շատ մեծ բացահայտում էր բոլորի համար, էնպես չէր, որ իրենից անսպասելի էր։ Հա, միգուցե դա էր անսպասելի։ Այսինքն՝ էն շոկային մասը, որը որ տեսանք։ Բայց, միեւնույն է, ինքը կար, որ իր վրա ինչ-որ օրինակներ էին բերում, երեխաներին ինչ-որ բաներ էր ծառայում եւ այլն։ Դուք պատկերացնո՞ւմ եք էն երեխաների վիճակը, որ հիմա իրենց նամակները տեսնում են։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ դժվար է էդ երեխային համոզել, որ ընդհանուր էդպես չէ, սա մասնավոր դեպք է, որ, միեւնույն է, դու արա, քո երկիրն է»,- ասաց Հրանտ Թոխատյանը։ – Պարոն Թոխատյան, կարծում եք միայնա՞կ է այդ ամենն իրագործել Մանվել Գրիգորյանը։ Ովքե՞ր կարող էին մասնակից լինել, իմանալ… Շատերը, գիտե՞ք, հիմա դժվար է ասել՝ ովքեր կարող էին իմանալ։ -Օրինակ՝ Սերժ Սարգսյանը կարո՞ղ էր տեղյակ լինել այդ ամենից։ -Ես կարծում եմ կամ ուզում եմ գոնե կարծել, որ էն գողոնը, որը մենք տեսանք, այսինքն՝ այն, ինչը որ ամենաշոկայինն էր, ուզում եմ հույս ունենալ, որ չի իմացել։ Իսկ ընդհանրապես, իր էության եւ իր տեսակի մասին որ տեղյակ չլիներ, չեմ կարծում, ո՞նց կարար տեղյակ չլիներ, ավելի շատ մարդկանց հետ էր շփվում։ – Որպես մտավորական՝ ուզում եմ մթնոլորտը գնահատեք։ Մենք տարիներ շարունակ նախորդ իշխանությունների օրոք գրում էինք, ասում էին՝ չկան փաստեր։ Հիմա փաստերը հայտնաբերվեցին, սա ինչպե՞ս մեկնաբանենք, այսինքն՝ ինչ-որ մեկն այդ կամքը ցուցաբերեց, ու գտա՞ն փաստերը։ Այո, մտածելակերպ փոխվեց։ Եկավ էն սերունդը, որի մասին երկար տարիներ բոլորս խոսում էինք։ 25 տարի բեմի վրա, ներկայացումների մեջ ես դրա մասին էի խոսում, որ պետք է գա նոր սերունդը՝ ուրիշ մտածելակերպով, մերը հին է, փոխկապակցվածություն կար։ – Կկարողանա՞ն մինչեւ վերջ գնալ նոր իշխանությունները, եւ արդյոք այս շղթան վտանգավոր մի եզրագծի չի՞ հասնի։ Բնականաբար, վտանգավոր է։ Գիտե՞ք ինչ, եթե եկանք-հասանք էս օրվան, ուրեմն ես կարծում եմ, որ էդ ցանկությունն էնքան մեծ է, որ իրենք կգնան դեպի առաջ, այսինքն՝ էդ բացահայտումները կտանեն մինչեւ վերջ։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում  

դիտվել է 368 անգամ
Լրահոս
Սա ձեր վարչությունը չի․․․ Քրիստինե Վարդանյանը տեղը դրեց ՔՊ-ին (video) Մոնակոյում տեղի ունեցած պայթյունի պահին ուկրաինացի օլիգարխ Վադիմ Երմոլաևը եղել է սիրուհու հետ․ նրա ոտքերը անդամահատվել են Դեմոկրատիայի թազա մամային՝ ֆոն դեր Լայենին բարևներ․ Աղվան Վարդանյանն՝ ԱԺ-ից (video) Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը. «Իշխանություն» #ՈՒՂԻՂ. ՇՏԱՊ. Հենց հիմա Հայաստանից պատերազմ հայտարարեցին Ռուսաստանին. Արամ Սարգսյան (video) Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամներ. Թրամփ «Տեսեք՝ հելնեմ դիրքեր, ինչ եմ անելու. մարտական հերթապահության գնացող մարդը ստատուս ա գրում» (video) Ձեր ասածները կատարյալ անգրագիտություն են․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականին (video) Հայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են Հայաստանի քաղաքացիներին զրկել կամարտահայտման իրավունքից. Զախարովա Կոնկրետ օրինակով ցույց եմ տալիս, որ ձեր նախագիծը բոբիկ է․ Գեղամ Մանուկյան (video) Ֆինլանդիան սահմանափակումներ է մտցրել Ֆիննական ծոցի արևելքում գտնվող օդային տարածքում Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է Բրդե՛նք, սղացնե՛նք, պրծնե՛նք սենց կարևոր օրինագիծը բերել եք 8 րդ գումարման վերջին նիստի՞ն ՆԳ նախարա՛ր, խայտառակ օրինագիծ եք բերել․ 100 000-ներին զրկելու եք ընտրելու իրավունքից․ Մանուկյան (video) Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին Դուք ո՞վ եք, որ ասեք՝ ով գա կամ չգա․ Արծվիկ Մինասյանը՝ Ծովինար Վարդանյանին (video) «Փաշինյանն աղաչել է, որ Պուտինն իրեն ընդունի, բայց ստացել է մեկ պատասխան․․․»․ Հարութ Սասունյան (video) Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում «Հրապարակ». Նպաստառուների 54 տոկոսը զրկվել է նպաստից Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը․ կա 1 զոհ ՔՊ-ն հույսը դրել է մարդագողության վրա․ «Հրապարակ» Քննադատություններ՝ համապետական ընտրություններին մասնակցության «նստակեցության ցենզի» սահմանման շուրջ «Մերգելյանի» անվան ինստիտուտի տանիքը փլուզվել է, և քաղաքացին վայր է ընկել՝ ստանալով վնասվածքներ «Փաշինյանը լա՛վ գիտի՝ իր ոճրագործության սահմանները»․ հերոսի մոր դիպուկ խոսքը (video) Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am