Թուրքիայում ահաբեկչության մեջ կասկածվող 30 մարդ է ձերբակալվել
ТАСС-ը հաղորդում է,որ Ստամբուլի անվտանգության վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները Քուրդիստանի աշխատավորական կուսակցության գործունեության մեջ ներգրավվածության կասկածանքով 30 մարդու են ձերբակալել:Ստամբուլի 16 թաղամասերում գործողություններն իրականացվել են միաժամանակ, գիշերը, ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի և ուղղաթիռների աջակցությամբ: Ձերբակալվածների թվում կան նաև հասարակական կազմակերպություններից մեկի փաստաբանները: Նմանատիպ գործողություններ են իրականացվել երկրի ևս ութ շրջաններում: Ոստիկանության գործողությունները, ինչպես հաղորդվում է, կապված են Անկարայում վերջերս տեղի ունեցած խոշոր ահաբեկչության հետ: Պայթյունը տեղի էր ունեցել մարտի 13-ին մայրաքաղաքի կենտրոնում՝ ավտոբուսի կանգառի մոտ: Մահապարտ ահաբեկիչը գործի էր դրել ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը: Մահացել է 37 մարդ, ավելի քան 120 մարդ վնասվածքներ են ստացել:
