ԵՏՄ-ից ներմուծվող մեքենաներից ԱԱՀ-ն չգանձելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց
այսօր Կառավարության և պատգամավորներ Վարդան Այվազյանի, Միքայել Մելքումյանի, Խաչատուր Քոքոբելյանի` ԵՏՄ երկրներից ավտոմեքենաների ներմուծումից ավելացված արժեքի 20 տոկոսանոց հարկը չգանձելու մասին օրենքի նախագիծը Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ ընդունեց 107 «կողմ», «դեմ» 0, «ձեռնպահ»` 0 ձայներով: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Մարգարյանը նկատեց, որ ինքը 2 դիտողություն ունի՝ արդյո՞ք 1 մեքենան դիտարկվում է որպես մաքսային քանակություն և դիտարկում երկրորդ` «ի՞նչ ենք անում այն փողերի հետ, որոնք գանձել ենք 2015»-ին: «Դա օրենքի հետադարձ ուժն է, ինչը չի նախատեսվում, պետք է առանձին օրենսդրական քննարկում կատարվի»,նկատեց Վարդան Այվազյանը:
