Ինչ ճանապարհ է անցել պահածոն ՊՆ պահեստից մինչև Մանվել Գրիգորյանի առանձնատուն

Զինվորին մատակարարվող պահածոյացված սնունդն արտադրվում է Պաշտպանության նախարարության հայտարարած մրցույթով։ Արտադրողները շուրջ 10 ընկերություններ են։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Մատակարարումները կատարվում են կենտրոնացված և ապակենտրոնացված սկզբունքով։ Հեռավոր զորամասերին ավելի մոտ գտնվող ընկերությունները ուղիղ մատակարարում են տվյալ զորամասերի պահեստ։ Մյուսները մատակարարում են ՊՆ-ին։ Նախարարությունն ընդունում է, տեխնիկական վիճակը ստուգում, պահեստավորում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով, թե ինչ ճանապարհով կարող էր զինվորի համար արտադրված պահածոն հայտնվել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի պահեստում, ասաց Հովհաննիսյանը։ Նրա խոսքով` ՊՆ-ի պահեստից սննդի ցանկացած խմբաքանակ իրավունք ունի դուրս բերվել միայն Թիկունքի վարչության ու մատակարարման դեպարտամենտի որոշմամբ։ Իսկ կոնկրետ Երկրապահ կամավորականների միության մատակարարումները ՊՆ-ից, Արծրուն Հովհաննիսյանի խոսքով հետևյալ կերպ են արվել. «Գրավոր դիմել են կամ նախարարին, կամ ավելի բարձր օղակի։ Վերևից պաշտպանության նախարարին եղել է համապատասխան հանձնարարություն։ Նախարարը հատկացման հատուկ թույլտվություն է տվել։ Հրամանը գնացել է Գլխավոր շտաբ, Գլխավոր շտաբից` Թիկունքի վարչություն, Թիկունքի վարչությունը պահեստից ԵԿՄ-ին թույլ է տվել X քանակ ստանալ»։ Ինչ վերաբերում է հատկացված խմբաքանակի նպատակային օգտագործմանը, Հովհաննիսյանի խոսքով, օրենսդրությամբ ՊՆ-ին ԵԿՄ-ի նկատմամբ վերահսկողական իրավասություն տրված չէ։ Փոխարենը ԵԿՄ-ն օրենքով համարվում է ռազմականացված կառույց, որն իրավունք ունի իր բանակումներն իրականացնել պետության, տվյալ դեպքում` ՊՆ-ի հաշվին։ Ի դեպ, Մանվել Գրիգորյանի ներկայացրած պաշտոնական տվյալներով, ԵԿՄ-ն այսօր ավելի քան 60 000 անդամ ունի, որոնց շուրջ կեսն ամեն անգամ մասնակցում է պահեստազորի հավաքներին։ 20 և ավելի տարիներ ԵԿՄ-ն ամեն տարի բանակումներ է իրականացնում և դրանց համար դիմում ՊՆ և ստանում անհրաժեշտ ամեն ինչ` վառելիք, սնունդ, վրաններ, քնապարկեր, հիգիենայի պարագաներ։ ԵԿՄ-ից զատ, նույն իրավունքից օգտվել են նաև այլ կազմակերպություններ, բայց ավելի փոքր չափով։ Ըստ որոշ տեղեկությունների` բանակի հաշվին են անցկացվել նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե» համահայկական երիտասարդական ամենամյա հավաքները:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, ապօրինի զենք-զինամթերք և զինվորների համար նախատեսված պարենամթերք պահելու մեղադրանքով։ ՀՀ կառավարության հունիսի 18-ի նիստում որոշում կայացվեց հունիսի 19-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ, որում քննարկման կդրվի պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Կառավարության որոշման մեջ նշվում է, որ արտահերթ նիստում քննարկման կդրվի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագիրը: Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Պատգամավորի ձերբակալության մասին համապատասխան կարգով տեղեկացվել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները: Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր… Գրիգորյանն այս պահին ձերբակալված է։ Նրա որդին` Կարեն Գրիգորյանը, հրաժարվել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից։
Աղբյուրը՝ armeniasputnik.am

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Ընտրությունների վերաբերյալ փաստաբանը բացահայտումներ է անում (video) Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում Դու ո՞վ ես, ինչ խաղաղությունից ես խոսում․․․ երկիրը հանձնում ես․ քաղաքացիներ (video) «Հրապարակ». Դժվար թե Հայաստանն օգտվի այս հնարավորությունից Դե ասե՛ք, ինչու՞ չեք խոսում՝ «Ուժեղ Հայաստանի»-ի դեմ հարուցված բազմաթիվ գործեր արդեն կարճվել են (video) Սերժ Թանկյա՛ն, դու պրոբլեմ ես․ դե խոսի՛ր «ցեղասպան» Նիկոլից․ Հովհաննես Իշխանյան (video) «Հրապարակ». Արտահանման միֆն ու հայ գյուղացու համար ցավոտ իրականությունը «Սա դեռ սկիզբն է» Իսկ ովքե՞ր են դատավորները (video) Ընտրախախտումների այն ռեսուրսը, որը իրացվել է, երկրորդ անգամ իրացնելը բարդ է, դրա համար էլ չեն ուզում երկրորդ փուլ. Արամ Վարդևանյան Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ Եվրասիական տարածաշրջանն ու Մերձավոր Արևելքը կանգնած են պատմական վճռորշ իրադարձությունների առջև․ Արտակ Զաքարյան ՔՊ-ի ռեսուրսը սպառվել է․ Արամ Վարդևանյանը մանրամասնեց (video) ՈՒՂԻՂ. ՍԴ–ում եզրափակիչ ելույթների փուլն է․ ՍԴ-ն կգնա խորհրդակցական սենյակ (video) Բաքվի վարչախումբը, որը Թուրքիա-Իսրայել լարված հարաբերությունների համատեքստում ձգտում էր «մի ձեռքով երկու ձմերուկ բռնել», այժմ ստիպված է ընտրություն կատարել․ Վարդան Ոսկանյան Փենսիլվանիայում վտանգավnր նյութերով մի քանի վագոն դուրս է եկել ռելսերից Քանաքեռ-Զեյթունում կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ Ծեծկռտուք՝ Երևանում․ 16-ամյա պատանիները հարվածներ են հասցրել ՌԴ քաղաքացուն և հափշտակել գումար Ազատություն Ավետիք Չալաբյանին․ «ՀայաՔվե»-ի կոչը և քաղաքական ուղերձը Իշխանությունը չի կրճատում վարժական հավաքների ժամկետը՝ դա դիտարկելով որպես «պատիժ»․ Աբրահամյան Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Իրանն ու ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ են վարում, սակայն Թեհրանը դա հերքում է․ Վենս ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել Է Իրանի ծովային շրջափակումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am