«Մեկի հնարավորությունը մեծ է՝ մեծ է գողանում, մյուսի հնարավորությունը 5 հատ խտացրած կաթ է, դա է գողանում»

«Փաստ» օրաթերթը գրում է. Առայժմ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատներից հայտնաբերվածը, որը ցնցել է ողջ հանրությանը, ամենևին էլ բացահայտում չէ «Դիրքերում» հաղորդաշարի հեղինակ և վարող, վավերագրող–ռեժիսոր Արշակ Զաքարյանի համար:

Նա այդ մասին իմացել է դեռ 2016 թվականին և նույն տարվա վերջերին հայտարարել է իր կողմից իրականացվող ծրագրի դադարեցման մասին: «Հայտարարությանս մեջ գրել էի, որ այդ օգնությունների անվան տակ շատ շահադիտական գործարքներ են իրականացվում, և որպեսզի հանկարծ մենք էլ այդ կեղտոտ ալիքի տակ չընկնենք ու չվարկաբեկվենք, դադարեցրեցինք բանակին օգնություն տրամադրելու ծրագիրը: Անձամբ ինձ համար տարբերություն չկա՝ մեկ հեռադիտակ են գողացել, թե մի «կամազ» ուտելիք: Զինվորից մեկ ասեղ գողացողն անգամ նույն մեղքն է կրում, և անկախ նրանից, թե գողացողն ով է, պետք է բացահայտվեն բոլոր՝ ամենափոքրից մինչև ամենամեծ դեպքերը, և բոլորն էլ պետք է պատասխան տան դրա համար»,– ասաց Ա. Զաքարյանը: Խոսելով երեխաների կողմից ուղարկված նամակների մասին, որոնք Մանվելի տիրապետության տակ ընկնելուց հետո չէին հասել մեր զինվորներին, վավերագրող– ռեժիսորն ասաց, որ ինքը հաճախ է նամակներ տանում զինվորներին և բազմիցս իր աչքերով է տեսել, թե դրանք ինչքան կարևոր են նրանց համար: «Մենք ունենք վավերագրած, թե ինչպես են զինվորներն ուրախանում այդ նամակները կարդալուց: Անկեղծ եմ ասում՝ այդքան կոնֆետը, ուտելիքը չի նրանց ուրախացնում, որքան նամակները: Եվ այդ քայլը, բնական է, հասարակության համար ամենահուզիչ պահը կարող է լինել: Ես գիտեի, որ ինչ–որ տեղ, ինչ–որ բան լինում է, բայց մեր նման մարդկանց համար, անշուշտ, դժվար է իմանալ, թե դրանք որտեղ են կորչում: Բայց ես գիտեմ, որ բանակից գողացողները ոչ թե 10–20 հոգի են, այլ հազարավոր մարդիկ են: Դա մեզ փոխանցվել է Սովետական Միությունից, այդպես եկել է ու, ցավոք սրտի, գնում է: Բայց այստեղ պայքարը պետք է ոչ թե արարքի, այլ նման երևույթների կամ այլ կերպ ասած, տեսակների միջև լինի: Մարդը պետք է չկարողանա նման բան անել և այդ տեսակն է պետք մեր սերունդների մեջ դաստիարակել»,– ասաց Ա. Զաքարյանը: Ինչ վերաբերում է բանակին օգնելուն, նա նշեց, որ շատ կարևոր է, որ ազգը բանակի կողքին լինի, և պետք չէ 1000 դրամների ծրագիրը խառնել որևէ ստահակի կատարածի հետ:
«Պետք է ստուգվեն, որ բոլոր գումարներն իրենց նպատակին հասնեն, և եթե պարզվի, որ անգամ 1000 դրամի ծրագրից ինչ–որ մեկը մի լումա է պակասեցրել, թող տանեն Մանվել Գրիգորյանի կողքը նստեցնեն: Պետք է մեխանիզմ մշակել, որ հնարավոր չլինի գումարներ գողանալ: Ապրիլյան պատերազմի ժամանակ խառնաշփոթ իրավիճակ էր, և այդ ժամանակ նման հարցերով զբաղվողներ չկային: Աստված մի արասցե, որ ապրիլյան պատերազմը կրկնվի, բայց պետք է ամեն ինչի պատրաստ լինել: Սարսափելի է մտածելը, որ ինչ–որ մեկը փորձել է զինվորի սննդով կենդանիների կերակրել: Բայց ես չեմ էլ կարծում, որ այդ օգնությունը հասել է Ստեփանակերտ: Դա Հայաստանից դուրս էլ չի եկել: Եվ պետք է հասկանալ, որ դա մեկ մարդու արած գործ չի ու հետաքննությունը դա կպարզի, բայց փաստը մնում  է փաստ, որ մեր հասարակության մեջ գաղափարական դաստիարակչական աշխատանքներ պետք է տարվեն, քանի որ մեր հասարակությունում լիքն են նման մարդիկ: Եվ ճիշտ են ասում, որ ձու գողացողը ձի էլ կգողանա: Եթե Մանվելի հնարավորությունը մեծ է, մեծ է գողանում, եթե մյուսի հնարավորությունը 5 հատ խտացրած կաթն է, դա է գողանում: Այսինքն, մեկը պայուսակով է գողանում, մյուսը «Կամազով», բայց հոգեբանությունը նույնն է, որը պետք է արմատախիլ անել: Եվ ոչ թե անձերի, այլ երևույթի դեմ է պետք պայքարել»,– ասաց Ա. Զաքարյանը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
 

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում Դու ո՞վ ես, ինչ խաղաղությունից ես խոսում․․․ երկիրը հանձնում ես․ քաղաքացիներ (video) «Հրապարակ». Դժվար թե Հայաստանն օգտվի այս հնարավորությունից Դե ասե՛ք, ինչու՞ չեք խոսում՝ «Ուժեղ Հայաստանի»-ի դեմ հարուցված բազմաթիվ գործեր արդեն կարճվել են (video) Սերժ Թանկյա՛ն, դու պրոբլեմ ես․ դե խոսի՛ր «ցեղասպան» Նիկոլից․ Հովհաննես Իշխանյան (video) «Հրապարակ». Արտահանման միֆն ու հայ գյուղացու համար ցավոտ իրականությունը «Սա դեռ սկիզբն է» Իսկ ովքե՞ր են դատավորները (video) Ընտրախախտումների այն ռեսուրսը, որը իրացվել է, երկրորդ անգամ իրացնելը բարդ է, դրա համար էլ չեն ուզում երկրորդ փուլ. Արամ Վարդևանյան Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ Եվրասիական տարածաշրջանն ու Մերձավոր Արևելքը կանգնած են պատմական վճռորշ իրադարձությունների առջև․ Արտակ Զաքարյան ՔՊ-ի ռեսուրսը սպառվել է․ Արամ Վարդևանյանը մանրամասնեց (video) ՈՒՂԻՂ. ՍԴ–ում եզրափակիչ ելույթների փուլն է․ ՍԴ-ն կգնա խորհրդակցական սենյակ (video) Բաքվի վարչախումբը, որը Թուրքիա-Իսրայել լարված հարաբերությունների համատեքստում ձգտում էր «մի ձեռքով երկու ձմերուկ բռնել», այժմ ստիպված է ընտրություն կատարել․ Վարդան Ոսկանյան Փենսիլվանիայում վտանգավnր նյութերով մի քանի վագոն դուրս է եկել ռելսերից Քանաքեռ-Զեյթունում կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ Ծեծկռտուք՝ Երևանում․ 16-ամյա պատանիները հարվածներ են հասցրել ՌԴ քաղաքացուն և հափշտակել գումար Ազատություն Ավետիք Չալաբյանին․ «ՀայաՔվե»-ի կոչը և քաղաքական ուղերձը Իշխանությունը չի կրճատում վարժական հավաքների ժամկետը՝ դա դիտարկելով որպես «պատիժ»․ Աբրահամյան Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Իրանն ու ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ են վարում, սակայն Թեհրանը դա հերքում է․ Վենս ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել Է Իրանի ծովային շրջափակումը Իրանն ԱՄՆ-ին զգուշացնում է պատերազմի հնարավորության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am