Բրյուսովի անվան համալսարանի պահեստից յուրացումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում իրականացվում են ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում տեղի ունեցած յուրացումներին առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։ 2017 թվականի փետրվարին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նյութեր են ստացվել «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում նյութական միջոցների պակասորդի վերաբերյալ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարված քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել` կատարված հափշտակությանը ՊՈԱԿ-ի պահեստապետի առնչության վերաբերյալ։ Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ Հ. Գալստյանը, աշխատելով «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում` որպես կենտրոնական պահեստի պահեստապետ, հանդիսացել է նյութական պատասխանատու անձ։ 2012թ. դեկտեմբերի 3-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 23-ը Հ.Գալստյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի կենտրոնական պահեստ ստացված և համալսարանի՝ իրեն հանձնված գույքային ընդհանուր ֆոնդից առանց համապատասխան ձևակերպման, յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 12.950.105 դրամ ընդհանուր արժողության գրենական և տնտեսական ապրանքներ: Պարզվել է նաև, որ կենտրոնական պահեստում գոյացած ապրանքանյութական արժեքների պակասորդը թաքցնելու նպատակով, ըստ քննության տվյալների, Հ.Գալստյանը 2012թ. դեկտեմբեր ամսից մինչև 2014թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում կենտրոնական պահեստից ապրանքանյութական արժեքների ստացման պահանջագրերում բաց թողնվող ապրանքների սյունակներում ձեռագիր եղանակով փոփոխել է ելքագրված գրենական և տնտեսական ապրանքների քանակը և տեսակը, որից հետո կեղծված պահանջագրերը ներկայացրել հաշվապահություն: Ձեռագիր ուղղումների արդյունքում արտացոլված կեղծ տեղեկությունները մուտքագրվել են «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվապահական հաշվառման ՀԾ ծրագիր, ինչի արդյունքում հափշտակված 12.950.105 դրամ ընդհանուր արժողության գրենական և տնտեսական ապրանքների մի մասի պակասորդը՝ 5.114.433 դրամ գումարի չափով, քողարկվել է: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի «Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի պահեստի պահեստապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել` կատարված հափշտակություններին այլ անձանց հնարավոր առնչության վերաբերյալ։ Բացի այդ, չարաշահումներ են հայտնաբերվել նաև ՊՈԱԿ-ի տպարանում և ՊՈԱԿ-ին պատկանող Ծաղկաձորի հանգստյան տանը: Հ. Գալստյանի մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին և քրեական գործն ուղարկվել դատարան։ Մյուս մասով նախաքննությունը շարունակվում է։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
«Սեդա Սաֆարյանն ու Ստյոպա Սաֆարյանը ՍԴ-ն դարձրել են իրենց տան խոհանոցը»․ Հովհաննես Իշխանյան (video) Մարդ կա ոնց քնած եկել ա Ազգային Ժողով, տենց քնած էլ գնացել ա․ հարցում (video) ԱՄՆ-ում ծնված բոլոր երեխաները կշարունակեն պահպանել քաղաքացիություն ստանալու սահմանադրական իրավունքը. Դատարանը մերժեց Թրամփին Մեր պատմությունը չի ճանաչում ցեղասպանություն, կոտորածներ, ճնշումներ կամ գաղութատիրություն. Էրդողանի արձագանքը Իսրայելին Թուրքիան և Ադրբեջանը դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին փախլավան Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու համար Փաշինյանն ասում էր՝ ՔՊ-ն եթե իշխանություն չլինի, պատերազմ կլինի, սա սպառնալիք էր՝ ուղղված ընտրողին (video) Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Ընտրությունները աննախադեպ էին, ԲՀԿ-ն հայտնվել էր անցողիկ սահմանին, բայց արվեց ամեն ինչ՝ ԱԺ չմտնի (video) ՍԴ-ում գործի քննության ընթացում ՔՊ-ն իրենց պաշտոններն է որոշում, ինչը կարող է բացասական ազդել, բայց ՍԴ-ն վերիշխանական մարմին է. Վարդևանյան Թրամփը նախընտրում է շարունակել բանակցությունները Ո՞ւր է Գայի պողոտայի 5 սմ ասֆալտը. Չախոյան Հռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Այդ կասկածը խարան է մնալու․ Ընտրախախտումները եղել են զանգվածային․ Արամ Վարդևանյան (video) Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել Իսրայելը, սպառնալով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Ադրբեջանին դրեց երկընտրանքի առաջ․ Ադրբեջանն էլ ընտրեց Թուրքիային․ Հովհաննես Իշխանյան Ի՞նչ էլ լինի,մենք մեզ պարտված չենք զգալու-2․ Շարմազանով Ընտրությունների վերաբերյալ փաստաբանը բացահայտումներ է անում (video) Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում Դու ո՞վ ես, ինչ խաղաղությունից ես խոսում․․․ երկիրը հանձնում ես․ քաղաքացիներ (video) «Հրապարակ». Դժվար թե Հայաստանն օգտվի այս հնարավորությունից Դե ասե՛ք, ինչու՞ չեք խոսում՝ «Ուժեղ Հայաստանի»-ի դեմ հարուցված բազմաթիվ գործեր արդեն կարճվել են (video) Սերժ Թանկյա՛ն, դու պրոբլեմ ես․ դե խոսի՛ր «ցեղասպան» Նիկոլից․ Հովհաննես Իշխանյան (video) «Հրապարակ». Արտահանման միֆն ու հայ գյուղացու համար ցավոտ իրականությունը «Սա դեռ սկիզբն է» Իսկ ովքե՞ր են դատավորները (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am