Կաշառք, սև խավիար, միլիարդների հափշտակում՝ սեփական քաղաքացիներից. Սենսացիոն բացահայտումները շարունակվում են

Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) (OCCRP) հաղորդմամբ՝ Ադրբեջանի իշխող վերնախավի ներկայացուցիչները 2012-2014-ն ընկած ժամանակահատվածում կեղծ բրիտանական ընկերությունների միջոցով երկրից մոտ 3 մլրդ դոլար են հանել, ինչն օգտագործվել է եվրոպական տարբեր պաշտոնյաների կաշառելու, ինչպես նաև թանկարժեք ապրանքներ ձեռք բերելու համար: Այս մասին հաղորդեց «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: OCCRP-ի հետաքննությունների համար հիմք է հանդիսացել մի շարք միջազգային լրատվամիջոցներին անանուն աղբյուրների կողմից տրամադրված բանկային փաստաթղթերը: Ադրբեջանից կաշառք ստացած եվրոպացի գործիչների մեջ եղել են Գերմանական Բունդեսթագի պատգամավոր, ով Ադրբեջանում բազմաթիվ ընտրախախտումներով կայացած ընտրությունների վերաբերյալ դրական զեկույց է պատրաստել, ԵԽԽՎ անդամ, ով փորձել է խոչընդոտել Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցի ընդունմանը և Նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրեն, բուլղարացի քաղաքական գործիչ Իրինա Բոկովան և նրա ամուսինը՝ «Ադրբեջանը հանդուրժողականության տարածք» խորագրով ցուցահանդեսը կազմակերպելու համար: Եվրոպայում Ադրբեջանի հեղինակությունը բարձրացնելու նպատակով եվրոպական գործիչներին կաշառելու գործելաոճին ադրբեջանցի դիվանագետները տվել են «խավիարային դիվանագիտություն» անվանումը: Նախկինում էլ «խավիարային դիվանագիտության» շրջանակում ադրբեջանցի պաշտոնյաները թանկարժեք իրերի և մեծ քանակությամբ սև խավիարի միջոցով փորձել են կաշառել և ազդել տարբեր երկրների ներկայացուցիչների որոշումների վրա, որոնք կարևոր են եղել Ադրբեջանի համար: Ի տարբերություն նախկինում տարված «խավիարային դիվանագիտության», երբ կաշառքները հիմնականում նվերների և սև խավիարի տեսքով էին, Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) կողմից կատարված վերջին բացահայտումներում խոսքը բացառապես գումարային կաշառքների մասին է, որոնք, ըստ պնդումների, գողացվել են ադրբեջանական ամենամեծ՝ Ադրբեջանի միջազգային բանկի ավանդատուներից: Այս ամենի արդյունքում Ադրբեջանի միջազգային բանկը 2017 թ. սնանկ ճանաչվեց և չկարողացավ անգամ կատարել իր պարտավորությունները: Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված օտարերկրյա ապօրինի գործողությունների վերաբերյալ OCCRP-ի կատարած նոր բացահայտումները ստացել են «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը: «Ադրբեջանական լվացքատան» հետ կապված բացահայտումներին անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի հոդվածագիր Ռոման Անինը: Նա նշել է, որ Ադրբեջանից դուրս բերված գումարների մեծ մասը փոխանցվել է Ադրբեջանի միջազգային բանկից: «Որքանով մեզ հայտնի է, փոխանցված գումարների մեծ մասը՝ 1,4 միլիարդ դոլարը փոխանցվել է Ադրբեջանի միջազգային բանկից: Մենք կարծում ենք, որ այդ գումարները ադրբեջանցի ավանդատուների գումարներն են, այսինքն՝ այդ գումարները գողացվել են Ադրբեջանի քաղաքացիներից: Այդ գումարները հիմնականում փոխանցվել են տարբեր երկրներից քաղաքական գործիչների, որոնք զբաղվել են ադրբեջանական լոբբիով: Նրանց առաքելությունը հիմնականում եղել է այն, որ կանխեն ԵՄ-ի կողմից Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների ծանր վիճակի քննադատությունը, փորձեն բարձրացնել Ադրբեջանի հեղինակությունը: Այս առաջնային խնդիրներից բացի, այդ գումարներն օգտագործվել են նաև այլ նպատակներով, օրինակ՝ դրանցից վճարվել են երկրի վարչապետի ընտանիքի բժշկական ծախսերը»,-նշել է փորձագետը: Ռոման Անինը առանձնացրել է այն դեպքերը, երբ Ադրբեջանը եվրոպացի գործիչներին կաշառելու միջոցով կարողացել է հաջողության հասնել: «Եթե վերցնում ենք գերմանացի պատգամավոր Էդուարդ Լիտներին կաշառելու դեպքը, ապա Ադրբեջանի իշխանությունները հասել են իրենց նպատակին: Էդուարդ Լիտները 2012 թ. Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ գլխավորել է դիտորդական հանձնաժողովը և բազմաթիվ խախտումներով ուղեկցված ընտրությունների վերաբերյալ դրական եզրակացություն է տվել՝ նշելով, որ ընտրությունները կազմակերպված են եղել բոլոր չափանիշներին համապատասխան: Նա նշել էր նաև, որ Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունները ոչնչով չեն զիջել Գերմանիայում կազմակերպված ընտրություններին: Ադրբեջանի քայլերն իրենց արդյունքն են տվել նաև իտալացի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեի հետ կապված: Նա պետք է զբաղվեր Ադրբեջանի լոբբիով և կանխեր ԵԽԽՎ-ում Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցի ընդունումը, ինչը նրան հաջողվեց: Ադրբեջանի այս հարցերում կատարված «ներդրումները» տվել են իրենց արդյունքները, սակայն դրանք ներդրում անվանել չի կարելի, դրանք հասարակ կաշառք են եղել: OCCRP-ի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանին մատուցած ծառայությունների համար Լետները ստացել է 61 հազար, իսկ Վոլոնտեն՝ 3 մլն եվրո»,-նշել է Անինը: Անինն ընդգծել է այն հանգամանքը, որ, եթե մինչև 2012 թ. Ադրբեջանի վարած «խավիարային դիվանագիտությունը» հիմնականում իրականացվում էր նվերների և խավիարի միջոցով, ապա վերջին բացահայտումները վերաբերում են միայն գումարով տրված կաշառքներին: «Վերջին բացահայտումներում խոսքը միայն գումարների մասին է: Մենք տեսնում ենք դեպքեր, երբ ադրբեջանցի քաղաքական գործիչներն իրենց համար շքեղ գնումներ են կատարել, բայց մեզ հայտնի չէ, գումարներից բացի, այդ շքեղ իրերը նույնպես որպես կաշառք տրվել են, թե ոչ»,-ասել է նա: Փորձագետը հնարավոր է համարել, որ «Ադրբեջանական լվացքատան» գործով բացահայտումների արդյունքում կլինեն նաև պատժվողներ: «Այս ամենի վերաբերյալ արձագանքները բավականին զարմանալու ու հաճելի են, քանի որ այս իրավիճակը քննարկվեց ԵԽԽՎ նիստում, և հայտարարություն եղավ անհրաժեշտ հետաքննության մասին: Տվյալների հաստատման դեպքում հուսով ենք, որ ադրբեջանական պաշտոնյաների գործողությունները կդատապարտվեն: Ես կարծում եմ, որ հետաքննություններ են սկսվելու եվրոպական մի շարք երկրներում: Ես վստահ եմ, որ հետաքննություններ կարող են սկսել Դանիայում, Էստոնիայում և կարծում եմ, որ որոշ ադրբեջանական քաղաքական գործիչներ չեն կարող խուսափել Եվրոպական Միությունում հնարավոր պատժամիջոցներից»,-հայտարարել է Անինը: Ռոման Անինն անդրադարձել է բրիտանական ընկերությունների մասնակցությանը փողերի լվացման սխեմաներում, և նշել, որ բրիտանական ընկերությունների կարելի է հանդիպել փողերի լվացման բացահայտված ցանկացած գործում: «Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայում ընկերություններ հիմնելուն, այնտեղ ընկերություն հիմնելու համար պահանջվում են նվազագույն վարչարարություն, նվազագույն հարկեր, ուստի բրիտանական ընկերությունների կարող ենք հանդիպել ցանկացած փողերի լվացման բացահայտված սխեմայում: Իրականում բրիտանական իշխանությունները փորձում են որոշակի ջանքեր գործադրել, որպեսզի իրենց ֆինանսական գործիքները չօգտագործվեն նման հանցագործությունների համար, սակայն մինչ օրս չի հաջողվել վերջ տալ նման դեպքերին»,-եզրափակել է լրագրող-փորձագետ Ռոման Անինը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 473 անգամ
Լրահոս
Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am