ՌԴ-ի՝ Սիրիայից զորքերի դուրսբերումը ծուղակ է
Ինչո՞ւ Ռուսաստանը Սիրիայից իր զորքերը դուրս բերելու որոշում կայացրեց։Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց. «Կա պատրաստված ինչ-որ ծուղակ։ Ես չեմ տեսնում անհրաժեշտությունը, որի համար այդ երկիրը զորքերը դուրս բերեր։ Որքան անհասկանալի էր նրա մուտքը Սիրիա, նույնքան անհասկանալի է դուրս գալը»,- Այս դեպքում, նրա խոսքով՝ մի էական դերակատար դուրս է գալիս դաշտից. «Ո՞վ պետք է լցնի այդ վակուումը, անհասկանալի է։ Մեծ իմաստով Ռուսաստանն, իհարկե, չլուծեց իր խնդիրը՝ Սիրիա մտնելով, այսինքն, պատժամիջոցների հանումը։ Ռուս փորձագետների կարծիքով, սաուդիստները կամ Թուրքիան կարող են լցնել այդ վակուումը»,-նշեց նա։
