«Գեներալ, պատգամավոր Մանվել Գրիգորյանի սեփականությունում կատարված բացահայտումը երկրում տիրող ամենաթողության մթնոլորտի հետեւանք է։ Ուշքի չեմ եկել, եւ չգիտեմ այս հոգեբանական վնասվածքից ոնց եմ դուրս գալու։ Հանրության մեծ մասը ծանր ապրումներ ունի։ Գիտեք, գողությունը, զենքը այլ հարց է, բայց երբ հոգեւոր սնունդն են գողանում, դա այլ հարց է։ Ես վստահ եմ, որ հանրությունը սպասում է, թե այս վիճակից ինչպես ենք դուրս գալու։ Սա ամենաթողության, այսպես ասած «բեսպրեդելի» արդյունք է եւ մենք հիմա քայլեր ենք իրականացնում, որ դա մնա պատմության գրկում, բայց այդ էջերը փակելուց մենք պետք է վստահ լինենք, որ որեւէ նման էջ չի բացվի, այսինքն բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն»,– լրագրողների հետ զրույցում ասաց պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։
«Պատերազմական վիճակում գտնվող պետության համար նման հանցագործությունները ուղղակիորեն դավաճանությանը հավասար են: Պետությունից գողանալը քրեորեն պատժելի արարք է, բայց ՊՆ–ից գողանալը... Վստահ եմ, որ մենք դեռ շատ բաներ ենք իմանալու ՊՆ–ի հետ կապված: Այսպիսի մթնոլորտի քավորը Սերժ Սարգսյանն է եղել, եւ, եթե Մանվել Գրիգորյանն իրեն թույլ է տվել այս կամ այն արարքները, երբ մյուսներն այս կամ այն քայլերն ու գործողություններն են թույլ տվել՝ դրա միակ պատասխանատուն նախկին իշխանության առաջին դեմքն է եղել»,-ասաց նա և հավելեց,որ
Սանասարյանը նաեւ կարծիք հայտնեց, որ Մանվել Գրիգորյանի յուրացումը ԱԱԾ–ի համար էլ անակնկալ է եղել. «Ւմ կարծիքով գնացել են ուրիշ բանի համար, հայտնաբերել հավելյալ ուրիշ բաներ։ Վստահ չեմ, դա իմ կարծիքն է։ Կարծում եմ, որ ԱԱԾ–ի աշխատակիցների համար էլ դա մեծ հոգեբանական վնասվածք է եղել»։
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը