Փախո՞ւստ Սիրիայից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է այսօրվանից ՌԴ հիմնական զինված ուժերը դուրս բերել Սիրիայից։ «Համարում եմ, որ Պաշտպանության նախարարության առջև դրված խնդիրը, ընդհանուր առմամբ կատարված է։ Այդ պատճառով հրամայում եմ դուրս բերել մեր զինված ուժերի հիմնական մասը Սիրիայի Արաբական Հանրապետությունից»,- արտգործնախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպմանը ասել է Պուտինը։ Պուտինի պնդմամբ՝ ռուս զինվորականների արդյունավետ աշխատանքը հիմք է հանդիսացել խաղաղ գործընթացի մեկնարկի համար։ ՌԴ նախագահը նաև հույս է հայտնել, որ զորքերի դուրսբերումը խթան կհանդիսանա Սիրիայի քաղաքական ուժերի միջև երկխոսության համար։ «Հույս ունեմ, որ այսօրվա որոշումը լավ ազդանշան կլինի կոնֆլիկտի բոլոր կողմերի համար»,- ասել է Պուտինը։ Պաշտպանության նախարար Շոյգուն զեկուցել է, որ ռուսական զինուժը Սիրիայում ավելի քան 2000 զինյալների է ոչնչացրել։ «Սիրիայի տարածում 2000-ից ավելի ավազակ է ոչնչացվել, որոնք Ռուսաստանից էին գնացել այնտեղ, նրանց թվում՝ 17 դաշտային հրամանատար»,- մանրամասնել է նախարարը։ Նա նշել է, որ այդ ընթացքում ավելի քան 9 հազար թռիչք է իրականացվել: «Այդ ընթացքում իրականացված ավիահարվածների արդյունքում հաջողվել է լրջորեն կանգնեցնել, որոշ դեպքերում՝ նաև ամբողջությամբ դադարեցնել ահաբեկիչներին մատակարարումները: Փակվել են Թուրքիա ածխաջրածինների, ինչպես նաև զինյալներին զենքի և զինամթերքի մատակարարումների հիմնական ուղիները»,- ասել է Շոյգուն: Չնայած Սիրիայից Ռուսաստանի օդատիեզերական ուժերի դուրսբերմանը՝ ռուսական բազաները կմնան և կհետևեն հրադադարի ռեժիմի պահպանմանը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Խոսքը ռուսական կազմավորումների դուրսբերումը սկսելու մասին է: Սակայն Հմեյմիմի օդանավակայանն ու Տարտուսի ռազմածովային բազան կմնան: Գլխավոր հրամանատարի հրամանով, օդից, ցամաքից և ծովից կապահովվի դրանց ամբողջական անվտանգությունը: Այդ օբյեկտները կհետևեն հրադադարի ռեժիմի պայմանների պահպանմանը»,- ասել է նա: Պեսկովը նաև հավելել է, որ Սիրիայից ռուսական զինվորական կազմավորումների դուրսբերումը չի քննարկվել այլ երկրների առաջնորդների հետ, այլ միայն Բաշար Ասադի: Պուտինն ու Օբաման քննարկել են Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերումը ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման հեռախոսով քննարկել են իրավիճակը Սիրիայում, մասնավորապես Մոսկվայի որոշումը՝ հանրապետությունից դուրս բերելու ռազմատիեզերական ուժերի ավիախմբի հիմնական մասը։ «Զորքերի դուրսբերումը, անշուշտ, լավ ազդանշան կծառայի հակամարտող բոլոր կողմերի համար և պայմաններ կստեղծի իրական խաղաղ գործընթացի մեկնարկի համար»,- նշվում է հաղորդագրությունում։ Ավելի վաղ ԱՄՆ անանուն պաշտոնյաները Reuters-ի հետ զրույցում հայտարարել էին, որ Մոսկվան Սպիտակ տանը նախապես տեղյակ չէր պահել իր որոշման մասին։ Նրանք նաև նշել են, որ ԱՄՆ-ը դեռևս չի տեսնում նշաններ առ այն, որ Մոսկվան պատրաստվում է դուրս բերել զորքերը։ Զրույցի մասին հաղորդագրություն է հայտնվել նաև Սպիտակ տան կայքում։ Նշվում է, որ Օբաման ողջունել է Սիրիայում բռնության նվազեցումը՝ հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց հետո։ Օբաման զրույցում ընդգծել է, որ Դամասկոսը պետք է տրամադրի մարդասիրական օգնության անարգել հասանելիություն։ Երկու նախագահները կողմ են արտահայտվել Սիրիայում քաղաքական կարգավորման ակտիվացմանը, ինչպես նաև հանդես եկել հաջակցություն Ժնևում միջսիրիական կարգավորման բանակցություններին, որոնց արդյունքներով սիրիացիներն անձամբ պետք է որոշեն իրենց պետության ապագա կառուցվածքը։ Վաշինգտոնն առայժմ դժվարանում է միանշանակ պատասխանել հարցին, թե Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում ինչ նշանակություն կունենա այդ երկրից ռուսական օդատիեզերական ուժերի դուրսբերումը: Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Էռնեստը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ «իր համար դժվար է գնահատել, թե այդ որոշումն ինչ ազդեցություն կունենա բանակցությունների վրա և ինչպես դա կփոխի ընթացիկ դինամիկան»: «Հարկավոր է տեսնել, թե որն է Ռուսաստանի մտադրությունը»,- ասել է նա: Էռնեստը, միաժամանակ, ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մշտապես կապի մեջ է ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ խոր երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին ահաբեկչության դեմ պայքարում մեծածավալ օգնության համար, ինչպես նաև մարդասիրական օգնության, հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը: Պուտինի և Ասադի հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ: «Բաշար Ասադը նշել է ռազմական գործողություններին մասնակցող Ռուսաստանի զինվորների և սպաների պրոֆեսիոնալիզմը, արիությունն ու հերոսականությունը, և խոր երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին ահաբեկչության դեմ պայքարում մեծածավալ աջակցության և խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն հատկացնելու համար»,- գրված է հաղորդագրությունում: Պուտինը անկանխատեսելի արարքները «Washington Times»-ից Թոդ Վուդի կարծիքով, Պուտինի որոշումը խոստովանություն է այն մասին, որ Ռուսաստանը ռեսուրսներ չունի իր սահմաններից դուրս երկարաժամկետ հակամարտության համար՝ ի հավելում սոցիալական ծախսերի, սպառազինությունների արդիականացման և ռուսական տնտեսության այլ կարիքների ապահովման համար: «Կրեմլի վրա ֆինանսական ճնշումը զգալի էր՝ արևմտյան պատժամիջոցների և համաշխարհային շուկայում նավթի գների անկման ֆոնին, ինչը կենսական նշանակություն ունի ռուսական տնտեսության համար»,- գրել է հեղինակը, ըստ News.am-ի: Չնայած Ռուսաստանը զգալի առաջընթացի հասավ զինված ուժերի արդիականացման հարցում, ամեն դեպքում, վերլուծաբանի կարծիքով, փաստացի հետխորհրդային սպառազինություններ օգտագործող ուժերում 21-րդ դարի սպառազինության կիրառումը համեմատաբար մեծ չէ՝ շուրջ 30%: Իսկ հին օդանավերի (օրինակ՝ Սու-24 ռմբակոծիչների) սպասարկումը բավական թանկ է: «Quartz» պարբերականի վերլուծաբան Սթիվ Լևինն էլ գրում է, որ Պուտինը կրկին ցուցադրում է անկանխատեսելի արարքներ գործելու իր ունակությունը: Նրա խոսքով, որպես սիրիական հակամարտությունում միջամտության գլխավոր հիմնավորում Պուտինը նշում է Մերձավոր Արևելքում իր դաշնակցին՝ Բաշար Ասադին օժանդակության ցուցաբերում: Զորքերի դուրսբերումը նշանակում է, որ կա՛մ Պուտինը կարծում է, որ Ասադի կառավարումն այլևս վտանգված չէ, կա՛մ չի հավատում, որ սիրիական պետության առաջնորդը կարող է պահպանել իշխանությունը, կա՛մ էլ նրան չի հուզում, որ Ասադի իշխանությունը տապալվում է: Նրա կարծիքով, Սիրիայում միջամտությամբ Պուտինը ցույց տվեց, որ Խորհրդային միության փլուզումից տասնամյակներ անց Մոսկվան կարող է իր սահմաններից հազարավոր մղոններ այն կողմ ցուցադրելիր հզորությունը: Պուտինը նաև ընդգծեց իր պնդումն այն մասին, որ Ռուսաստանն ուժ է ներկայացնում արտերկրի ռազմական գործողությունների առավել կարևոր կետերում, և նա, իհարկե, ցույց տվեց, որ կարող է աշխարհին ստիպել գուշակել իր քայլերը: Պուտինի որոշումը կարող է նշանակել, որ, իսկապես, նա հաշտվել է Ասադի հեռացման հետ: Բացի այդ, պարզ է, որ հակամարտության խաղաղ գործընթացի մեկնարկի համար որևէ հիմք չի ստեղծվել, հետևաբար, ինչու՞ Պուտինը որոշեց հեռանալ... Կամ` ՌԴ նախագահը նաև հույս է հայտնում, որ զորքերի դուրսբերումը խթան կհանդիսանա Սիրիայի քաղաքական ուժերի միջև երկխոսության համար։ Բայց կա՞ նման երաշխիք, որ կոնֆլիկտի բոլորը կողմերը կարող են այսօր ընդհանուր հայտարարի գալ... Հարցականներն, իսկապես շատ են, իսկ Պուտինի որոշումն առավելապես Սիրիայից փախուստի է նմանվում, քան հաղթանակած հեռացման: Մետաքսյա Շալունց

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Անամոթությունը կարող է դառնալ ազգային ողբերգության պատճառ․ այսօր մենք դա՛ ենք ապրում․ Հասրաթյան Քադաֆիի որդին սպանվել է իր տան բակում Արման դու չե՞ս ամաչում, երբ խոսում ես հալածանքներից… . Տեր Զարեհ Աշուրյանը՝ կարգալույծ Արման Սարոյանին Այս հայտարարությունը պետք է ընկալել որպես Բաքվի կողմից փոխանցվող համակարգված քաղաքական ազդակ․ Սուրենյանց Բագրատ Սրբազանը նամակ է փոխանցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Расследование Сената США обнаруживает, что значительная часть детей элиты Исламской Республики Иран живет в гостях у «Большого Сатаны» ՀՀ իշխանությունները ամեն գնով փորձում են թաքցնել Ադրբեջանի հանցանքները, ես չե՛մ լռելու․ Թաթոյան Ֆրանսիայում խուզարկություններ են իրականացվել Իլոն Մասկի X սոցիալական ցանցի գրասենյակներում Իրավապահ համակարգի ողբերգությունը ամփոփված է «Սիլվայի գործով» Սերժ Սարգսյանին վերագրվող մեղադրանքում Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան վերստին ուշադրություն կհրավիրի հայ գերիների հարցի նկատմամբ. Zeale Կանադահայոց թեմի առաջնորդը հայ իրավաբաններին կոչ է անում պաշտպանել ոտնահարվող իրավունքները Axios. Трамп отказался от идеи удара по Ирану Աղոթք կբարձրացվի հանիրավի անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Զինված դպրոցականը կրակ է բացել ուսումնական հաստատությունում Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի ժամանակ Կիևում օդային հարձակման ազդանշան է հնչեցվել Երբ Հայրեն​իքը կործանվում է, համայն հայությունը պետք է օգնության հասնի Փաստորեն, էլիտայի պլանների մեջ կար դեռ վաղուց, որ Հայաստանի ինքնությունը պիտի քանդվի. Անի Թովմասյանն անդրադարձել է Էփշթեյնի գործին Վրաստանից արտաքսվել է 232 օտարերկրացի Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Հակաեկեղեցականությունը սկսվել էր դեռևս 2019 թվականից: Շատերը մոռացել են այս դեպքը Զելենսկին ԵՄ-ին անդամակցությունը համարում է Ուկրաինայի անվտանգության առանցքային երաշխիք Սպառնալի՞ք, թե՞ սպառազինություն․ Ադրբեջանը շարունակում է զինվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am