Իմ հալալ եղբայրը, եթե նման բան անի`ես եղբայր չունեմ. Մանվել Գրիգորյանի օգնական

«Իմ հալալ եղբայրը եթե նման բան անի, իմ համար անընդունելի կլինի, ուրեմն ես եղբայր չունեմ. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանը: «Եթե այս ամենն իրականություն է, իմ համար կլինի մեծ շոկ»,- հավելեց նա: Մանուկյանը տեղեկացրեց, որ զինվորներին խտացրած կաթ ուղարկելու ակցիան իր քրոջ 7-ամյա աղջիկն է առաջին անգամ նախաձեռնել։ «Եթե ես եմ այդ ամենի կազմակերպիչը, ես ո՞նց կվերաբերվեմ։ Իմ համար էլ վիրավորական էր, որ այս օրերին ֆեյսբուքի շատ ֆեյք էջերով մեղադրանք են հնչեցնում ու ասում, որ այդ ամենը արջերի համար էի անում»,- նշեց նա: «Եթե ես եմ այդ ամենի կազմակերպիչը, ես ո՞նց կվերաբերվեմ։ Ինձ համար էլ է վիրավորական, որ այս օրերին Ֆեյսբուքով շատ ֆեյք էջերով մեղադրանք են հնչեցնում ու ասում, որ այդ ամենը արջերի համար էի անում», - նշեց նա՝ հավելելով, որ ինքը շատ է Գրիգորյանի հետ գնացել առաջնագիծ ու բազմիցս ականատես եղել, որ արկղերը հանձնվում են զինվորներին։ Նա նաև ասաց, որ ինքը զինծառայողների սոցապահովության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է և ինչով կարողացել է` մշտապես օգնել է զինծառայողների ընտանիքներին։ «Խորհրդում կարող եք տեսնել` ինչ գործունեություն եմ իրականացրել։ Սկսած նրանից, որ զոհվածների ընտանիքներով ման եմ գալիս, փորձում եմ իրենց խնդիրներն իմանալ, օգնել, վերջացրած նրանից, որ վերջին ակցիայի ժամանակ իմ ծնողները 500 000 դրամ են տրամադրել»,- ասաց Մանուկյանը։ Հարցին՝ արդյո՞ք Մանվել Գրիգորյանի ձերբակալությունն անօրինական է համարում, նա պատասխանեց, որ զենք-զինամթերքի գործով համակարծիք չէ ԱԱԾ-ի հետ, որովհետև այդ զենքը Գրիգորյանին չի պատկանում: «Այս հարցով համակարծիք չեմ ԱԱԾ-ի հետ, իսկ եթե այլ ֆորմատով լինի մեղադրանքն ու հիմնավորվի, ես այդ ժամանակ նոր կարծիք կհայտնեմ»,- նշեց Մանուկյանը։   Դիտարկմանը՝ կարո՞ղ էր առանց Գրիգորյանի իմացության զենք-զինամթերք գտնվել նրա ամառանոցում, Մեսրոպ Մանուկյանը նշեց. «Քանի որ տարածքը մեծ է և կան շատ աշխատողներ, մուտքն ու ելքն ազատ է, ինչ-որ մեկը կարող էր բերել իր տան փոխարեն այդտեղ թաքցնել։ Չեմ կարող ասել, բայց տեսականորեն դա հնարավոր է»։

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Իշխանությունը չի կրճատում վարժական հավաքների ժամկետը՝ դա դիտարկելով որպես «պատիժ»․ Աբրահամյան Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Իրանն ու ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ են վարում, սակայն Թեհրանը դա հերքում է․ Վենս ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել Է Իրանի ծովային շրջափակումը Իրանն ԱՄՆ-ին զգուշացնում է պատերազմի հնարավորության մասին Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am