Վստահ եմ՝ հայրս տեղյակ չի եղել. Գեներալի դատավոր աղջիկը մտադիր չէ հրաժարական տալ

Մանվել Գրիգորյանի առանձնատներում ԱԱԾ սենսացիոն բացահայտումներից հետո կրքերը չեն հանդարտվում: Կեսգիշերն անց արդեն նրա անկոտրուն որդին՝  Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական տվեց: Սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է, որ Գրիգորյանների պաշտոնյա հարազատները պետք է հրաժարականի դիմում ներկայացնեն, եւ առաջինը նման քայլի պետք է դիմի Մանվել Գրիգորյանի դուստրը՝ Նաիրա Գրիգորյանը, ով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասությա դատարանի դատավորն է։
Նա, հիշեցնենք, 2015 թվականին ճանաչվել է տարվա լավագույն դատավոր, ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, անմիջապես գործի անցել Արմավիրի դատարանում որպես դատավորի օգնական, 2005 թվականից առ այսօր աշխատում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Պատրաստվում է արդյոք գեներալի աղջիկը հրաժարական տալ, Primenews.am-ը փորձել է ճշտել Նաիրա Գրիգորյանից։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ դեռևս չի պատրաստվում հրաժարական տալ, իսկ թե ինչ ասել է «դեռևս», մանրամասնեց, որ չունի նման մտադրություն։ «Ինչի՞ պետք է ես հրաժարականի դիմում ներկայացնեմ։ Ո՞վ է ինչի իմ հրաժարականը պահանջել։ Այս պահի դրությամբ ես իմ աշխատանքը լիարժեք կատարում եմ և դժգոհություններ չկան»,- ասում է դատավորը:
Նա չցանկացավ անդրադառնալ եղբոր՝ Կարեն Գրիգորյանի հրաժարականին՝ նշելով, որ դա եղբոր գործն է և անձնական որոշումը։ «Ինձ համար էլ էր դա անակնկալ, ես մամուլից իմացա եղբորս հրաժարականի մասին։ Ի՞նչ ասեմ, դա իր որոշումն է և ես աշխատում եմ չխառնվել նրանց որոշումներին և գործերին, իսկ իմ հրաժարականի մասով կարող եմ կրկին հավելել, որ չունեմ նման մտադրություն»։
Անդրադառնալով ԱԱԾ-ի երեկվա սենսացիոն բացահայտումներին՝ Նաիրա Գրիգորյանն ասաց, որ դեռևս ոչինչ բացահայտված չէ և չի կարող ոչինչ ասել, բայց միևնույն ժամանակ շեշտեց, որ հիմա շատ ծանր վիճակում է և շոկի մեջ։ «Ես հիմա ահավոր վատ վիճակում եմ, չգիտեմ, սա իրոք նորություն էր ինձ համար»։ Իսկ թե տեղյա՞կ չէր այսքան ժամանակ, որ իր հոր ամառանոցում նման իրեր են պահվում և դրանցով սնում էին կենդանիներին, Նաիրա Գրիգորյանը պատասխանեց․«Ոչ, ես երբեք էլ տեղյակ չեմ եղել, և կարող եմ հերքել այդ լուրը, քանի որ անգամ իմ հայրը տեղյակ չի եղել, որ իր ամառանոցում նման իրեր են պահվում, ես վստահ եմ՝ հայրս տեղյակ չի եղել։ Թող նախաքննությունը պարզի և ամեն ինչ լինի օրենքի շրջանակներում»։
Մանվել Գրիգորյանի դուստրն, այնուամենայնիվ, մինչև վերջ պնդեց, որ թե ինքը և թե՛ իր ընտանիքի բոլոր անդամները չեն իմացել իրենց պատկանող առանձնատանը պահվող իրերի ու զինծառայողներին տեղ չհասած սնունդի մասին։ Իսկ հորը՝ գեներալի կոչումից զրկելու մասին հարցը չմեկնաբանեց, քանի որ համարում է՝ դա իր գործը չէ։

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Իրանն ու ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ են վարում, սակայն Թեհրանը դա հերքում է․ Վենս ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել Է Իրանի ծովային շրջափակումը Իրանն ԱՄՆ-ին զգուշացնում է պատերազմի հնարավորության մասին Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am