«Շտապ օգնության մեքենան ասեղ չի, որ տանես, մի տեղ պահես.պետք է պատասխանատվություն կրեն». Էդմոն Մարուքյան

  ԱԺ ճեպազրույցների ժամանակ  «Ելք» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը ,հայտարարեց.«Բոլորս ցնցված ենք և շոկի մեջ ենք: Կոռուպցիայի և բանակը թալանելու մասին շատ է խոսվել, բայց այս դեպքը, կարծում եմ, տարբերվում է, որովհետև սա կոնկրետ պատերազմական գործողությունների արդյունք դրամահավաքի և անգամ դպրոցներից կազմակերպված աջակցության թալան է, որը մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք:Ապրիլյան պատերազմի օրերին Հայաստանում եղել է ոստիկանություն, ԱԱԾ, Պաշտպանության նախարարություն, մարմիններ, որոնք համակարգել են և՛ օգնություն ստանալը, և՛ այն ուղղորդելը, և՛ բաշխելը, հետևաբար` միայն պարոն Գրիգորյանը չէ, որ պետք է պատասխան տա այս ամենի համար»: « Արմավիրում կան իրավապահ մարմիններ, որոնք կարող էին իմանալ այս ամենի մասին: Շտապ օգնության մեքենան ասեղ չի, որ տանես, մի տեղ պահես: Ես կարծում եմ` նաև իմացող-թաքցնողները պետք է պատասխանատվություն կրեն»: Քաղաքական առումով ՀՀԿ խմբակցությունը պետք է քաղաքական գնահատական տա և աջակցի իրավապահ մարմիններին, որևէ խաթարող միջամտություն չպետք է լինի դրա հետ կապված:Ակնհայտ է, որ կասկածները եղել են նախկին իշխանությունների օրոք, և պետք է պատասխան տան` ստուգել են, չեն հայտնաբերե՞լ, թե՞ անգործության են մատնված եղել,ասաց Մարուքյանը: Նրա խոսքով` որևէ մեկի ամառանոցում, թույլտվություն ստանալ և խուզարկություն իրականացնել՝ դժվար բան չի եղել, խնդիրը քաղաքական կամքն է, իրավապահների գործողությունները քաղաքական մակարդակով կանգնեցվե՞լ են, թե՞ ոչ: «Այդտեղ բաներ կան, որ մի մարդու գիտենալով չի,- ասաց Է.Մարուքյանը` նկատելով, որ պարոն Գրիգորյանը չէր կարող միայնակ այդ մեքենաները, արկղերը տանել, վերաբաշխել,- Չպետք է նա միակ մեղավորը լինի, պետք է նաև այլ պատասխանատուներ լինեն»: Է.Մարուքյանի կարծիքով` քաղաքական իշխանություններն արդեն կրում են պատասխանատվություն այս տեղեկատվության տարածման պահից. «Սա ծանրագույն հարված է ՀՀԿ-ին»:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Իրանն ու ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ են վարում, սակայն Թեհրանը դա հերքում է․ Վենս ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել Է Իրանի ծովային շրջափակումը Իրանն ԱՄՆ-ին զգուշացնում է պատերազմի հնարավորության մասին Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am