Եթե հաստատվի Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը, նա պետք է պատասխան տա օրենքի ողջ խստությամբ. ՀՀԿ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին առնչվող՝ Ազգային անվտանգության ծառայության տարածած տեսանյութի և նրան առաջադրված մեղադրանքի առնչությամբ: Հայտարարության մեջ ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ, Խորը ցավով և զայրույթով ծանոթացանք այն տեսանյութին, որ ներկայացվեց ԱԱԾ կողմից: Դժվար է հավատալ, որ դա իրողություն է: Ապշած և վրդովված ենք, որ մեր իրականության մեջ նման բան առհասարակ հնարավոր է` որևէ մեկի կողմից, առավել ևս՝ Արցախի ազատամարտին ակտիվորեն մասնակցած գեներալի: Սա անընդունելի ու զազրելի է: Հարգելով անմեղության կանխավարկածը` հայտարարում ենք, որ եթե օրենքով սահմանված կարգով հաստատվի այն մեղադրանքը, որը առաջադրվել է Մ. Գրիգորյանին, անկախ նրա վաստակից, նա պետք է պատասխան տա օրենքի առաջ՝ դրա ողջ խստությամբ: Օրենք խախտող յուրաքանչյուր ոք, անկախ նրանից ինչ վաստակ ունի, ինչ պաշտոն է զբաղեցնում կամ զբաղեցրել, կուսակցական է թե ոչ, ԱԺ պատգամավոր է թե ոչ, պետք է պատասխանատվություն կրի օրենքի առջև: Սրանք հերթապահ բառեր կամ մտքեր չեն, սա անվերապահ դիրքորոշում է, հատկապես այն ինչ ներկայացվել է, բացի իրավական ասպեկտից, ունի ընդգծված բարոյական կողմ: Սա հարված է մեր ժողովրդի բարոյական արժեքներին, հայրենիքի պաշտպանության վեհ գաղափարին»:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Իշխանությունը չի կրճատում վարժական հավաքների ժամկետը՝ դա դիտարկելով որպես «պատիժ»․ Աբրահամյան Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Իրանն ու ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ են վարում, սակայն Թեհրանը դա հերքում է․ Վենս ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել Է Իրանի ծովային շրջափակումը Իրանն ԱՄՆ-ին զգուշացնում է պատերազմի հնարավորության մասին Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am