Հրաչյա Ռոստոմյանը հանձնարարեց արձագանքել կորած երեխայի մասին ցանկացած տեղեկության

Հունիսի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Խորհրդակցության սկզբում նախարարը շնորհակալություն հայտնեց կենսաթոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատված ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գեներալ-մայոր Ներսիկ Նազարյանին և «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանին՝ համակարգում արդյունավետ աշխատանքի համար և նշեց, որ նոր նշանակումները երկար սպասեցնել չեն տա: Նախարարին զեկուցվեց նախորդ շաբաթ տրված հանձնարարականների կատարման մասին: ՀՀ ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրվել է գազի ներտնային սպասարկման ծառայությունը պետական հատվածում ներառելու հարցը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առկա են ծառայության սակագինը իջեցնելու հնարավորություններ, որոնք մշակելուց և հստակեցնելուց հետո առաջարկությունը կներկայացվի Կառավարությանը: Անդրադառնալով ԱԻ համակարգում ծառայություններ մատուցող որոշ ընկերությունների մենաշնորհային դիրքին՝ նախարար Հ. Ռոստոմյանը հանձնարարեց աշխատակազմի ղեկավարին խստագույնս շարունակել դեմոնոպոլիզացման գործընթացը և շեշտեց. -Եթե տնտեսվարող սուբյեկտները ինքնակամ չգան օրինական դաշտ, ապա հիմնահարցերը կկարգավորվեն իրավական դաշտում: Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գնդապետ Հ. Եմիշյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում հանձնարարականների կատարման և ընթացիկ աշխատանքների մասին: Անդրադառնալով ուսումնական հաստատություններում իրականացվող վարժանքների վերաբերյալ նախարարի հանձնարարականին՝ Հ. Եմիշյանը նշեց, որ մշակվում են առկա բոլոր խնդիրները և տարվում են անհրաժեշտ աշխատանքներ՝ ուսումնական վարժանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Նախարարը Փրկարար ծառայության ղեկավար կազմին հանձնարարեց հաշվառել և աշխատանքներ տանել՝ նախարարության տեխնիկական միջոցների որակի բարձրացման ուղղությամբ: ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը զեկուցեց, որ անցնող շաբաթ ստուգումներ են իրականացվել Երևան քաղաքի 23 գազալցակայաններում: Ստուգումների աձդյունքում պարզվել է, որ 12 գազալցակայանում առկա են քաղաքաշինության նորմերի խախտումներ՝ համապատասխանաբար կազմվել են արձանագրություններ: Ստուգումներ են իրականացվել նաև մարզերի 234 գազալցակայանում, իսկ շարժական գազալցակայաններ շահագործող սուբյեկտներին ուղարկվել են նամակներ՝ շահագործումն անհապաղ դադարեցնելու պահանջով: Տեսչության պետը նշեց, որ առաջիկա օրերին ստուգումներ կմեկնարկեն Երևան քաղաքի հիվանդանոցներում:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ՀՀ Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետը, զեկուցեց, որ շարունակվում են հունիսի 8-ից անհետ կորած համարվող Այնթափ համայնքի 14 ամյա բնակչի որոնողական աշխատանքները. փրկարարական ուժերը ներգրավված են ամբողջ մարզում իրականացվող աշխատանքներում, սակայն երեխայի գտնվելու վայրերի վերաբերյալ պարբերաբար ստացվում է ապատեղեկատվություն, որը խոչընդոտում է որոնողական աշխատանքները: Նախարար Հ. Ռոստոմյանը հանձնարարեց արձագանքել երեխայի մասին ցանկացած տեղեկության, տեղում ստուգել հավաստիությունը և ակտիվ շարունակել երեխայի որոնումը: Նախարարին զեկուցվեց նաև մարզում «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով անցկացված վարժանքի մասին:

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Իրանն ու ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ են վարում, սակայն Թեհրանը դա հերքում է․ Վենս ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել Է Իրանի ծովային շրջափակումը Իրանն ԱՄՆ-ին զգուշացնում է պատերազմի հնարավորության մասին Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am