Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. թոռան ծննդից վերադառնալիս՝ 65-ամյա վարորդը 24-ով գլորվել է ձորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ատացվել, որ Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի Գառնի ձորում ավտոմեքենա կա, որի կողքին էլ՝ տղամարդու դի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի և քննիչ Արմեն Զոհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Դեպքի մասին ՃՈ 1-77 օօպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Գառնիի բաժանմունք, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փրկարարները, ոստիկաններն ու քննիչները նշված ձորում հայտնաբերել են ГАЗ 24 մակնիշի 35 QX 605 համարանիշի ավտոմեքենան, իսկ ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են վարորդի՝ Արարատի մարզի Մասիսի գյուղի բնակիչ, 65-ամյա Արարատ Մանուկյանի դին: Փրկարարները ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ դին դուրս են բերել ձորից և օպերատիվորեն ժամանած Աբովյանի շտապօգնության բրիգադը դին տեղափոխել է Աբովյանի դիահերձարան: Փաստի առթիվ քննիչ Ա. Զոհրաբյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ մահացածը հարազատների հետ մասնակցելիս է եղել թոռան ծննդին և տուն վերադառնալիս՝ հետընթաց կատարելու ժամանակ ավտոմեքենան հայտնվել է ձորում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 185 անգամ
Լրահոս
Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Իրանն ու ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ են վարում, սակայն Թեհրանը դա հերքում է․ Վենս ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել Է Իրանի ծովային շրջափակումը Իրանն ԱՄՆ-ին զգուշացնում է պատերազմի հնարավորության մասին Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am