ՀՔԾ-ն՝ Մանվել Գրիգորյանի գործի մասին

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից ապօրինի կերպով մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու փաստի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը, պայմանավորված քրեական գործով կասկածյալի հատուկ սուբյեկտ լինելու հանգամանքով, 17.06.2018թ.-ին ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչի վարույթ: Քրեական գործով Մ. Գրիգորյանին պատկանող անշարժ գույքի հասցեներում կատարված խուզարկություններով և հետագա քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերված` առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացման մասին վկայող բավարար տվյալների հիման վրա նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է վերը նշված քրեական գործին:

Բացի այդ, 17.06.2018թ.-ին վարույթ է ընդունվել Մ. Գրիգորյանի և նրա ընտանիքի անդամների կողմից տնօրինվող տարածքներում ապօրինի զենք-զինամթերք պահելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցված ևս երկու գործ, որոնք նույնպես միացվել են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործին: Հաշվի առնելով քրեական գործով մեծածավալ քննչական գործողությունների կատարման անհրաժեշտությունը` ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի որոշմամբ ՀՀ ՀՔԾ և ՀՀ ԱԱԾ քննիչներից կազմվել է քննչական խումբ: ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ ոստիկանության հետ իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական համագործակցված միջոցառումներ` վերը նշված դեպքերի բոլոր հանգամանքների լրիվ և օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ, որոնց արդյունքների մասին կապահովվի անհրաժեշտ իրազեկում: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
«Փաբերում խմել սիրող Մարիամ Փաշինյանը բիզնես լեդի է դարձել» (video) Փաշինյանն ամեն ինչի ընդունակ է, ես գտնում եմ, որ ինքը նորմալ մարդ չէ․ Հարցում (video) 26-ամյա վարորդը «Hongqi»-ով վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի աշխատակցին. նա մահացել է Սամվել Կարապետյանը հենց այդպես կարող է ընտրվել վարչապետ․ Արամ Վարդևանյանը մանրամասնում է (video) Աշխարհի կենտրոն, որտեղ ասֆալտ անե՞լ չգիտեն (video) Բռնի տեղահանված արցախցիները ծանր սոցալական վիճակում են․ ահազանգ Նույնիսկ ամենապարզ ենթակառուցվածքային աշխատանքները դարձել են քաղաքական շահարկումների բեմ. Առաքելյան «Ուժեղ Հայաստանի» տպավորիչ հայտն ու ՔՊ-ի անթաքույց խուճապը. «Փաստ» ՔՊ-ն ծեծի համար դատվողներին պատգամավոր է դարձնում․ «Հրապարակ» Կոնկրետ սպառնալիքներ ու ազդակներ. Նիկոլ Փաշինյանը՝ «լրացուցիչ միջոցների» կդիմի. «Ժողովուրդ» Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին․ «Փաստ» Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ» Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ» Բերդերում տեղ են ազատում․ «Հրապարակ» «Հայ գերիներին ներում շնորհելն անհնար է»․ Ալիև Աղազարյանին այս անգամ չմերժեցին․ «Հրապարակ» ՔԿ-ն «հերքելով»՝ փաստացի հաստատել է. «Փաստ» Իրավիճակն ավտոճանապարհներին Մայր Տաճարում այսօր մատուցվող Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակի կամրջից Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով. «Փաստ» Հրդեհ է բռնկվել «Երևան Սիթիի» տանիքում Գագիկ Ծառուկյանին և Ջավահիր Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել Հերիք չէ՞՝ դու քո ապազգային ու թրքահպատակ գործերին խառնես Պապ թագավորին. Էդուարդ Շարմազանով Նիկոլի միակ սոցիալական հենարանը կրիմինալ կլաններն ու օլիգարխներն են․ քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am