«Մանվելներին միայն Վազգենը չաճեցրեց, նա այդքան ուղեղ չուներ. Վազգենի ուղեղը Լևոնն էր». Արա Արայան

Մանվելի տուշոնկաների, ավտոպարկի ու երեխեքի նամակների վրա կենտրոնանալ պետք չէ, դրանք էմոցիաներ են առաջացնում և շեղում կարևոր բաներից: Մանվելի ֆիգուրը մի շատ կարևոր քար է մեր 30 ամյա շինծու իրականության մեջ: Հանում էս Մանվելին, ամեն ինչ խառնվում է իրար: Լևոն, Վազգեն, Ռոբերտ ու Սերժ: Թե ինչպե՞ս հենց այս ճիվաղների խմբակը երկրի տեր դարձավ, ինչպե՞ս արդեն հաղթանակից հետո զոհվեցին իսկական հերոսները, ազնիվ ու հայրենասեր մարդիկ: Ինչպե՞ս 96 թվին կեղծվեցին ընտրությունները, քանի՞ աղմկոտ սպանություն եղավ սրանց օրոք, էլ Երևանի քաղաքապետ ու ՀՀ Դատախազ, նախարար ու փոխնախարարներ, բազմաթիվ մարդկ սպանվեցին, բայց այս կեղտակույտը մնաց ջրի երեսին: Լևոնը մինչ օրս հեգնանքով խոսում է «հայս ժողովրդի» մասին, քաղաքական խաղեր է տալիս Սերժի հետ, հողերը տալուց է խոսում առանց վախենալու: Մանվելն այդպիսի ֆիգուր է: Եվ եթե փորձեն Մանվելով սվաղել անցյալը, ոչինչ չի ստացվի, Նիկոլը արագ կդասվի նախորդների շարքին: Մենք կամ պիտի դուրս գանք այս անցյալից, մաքրազարդենք պատմությունն ու պատասխանատվության ենթարկենք բոլոր ստահակներին, կամ պիտի կոտորվենք, նվաստանանք աշխարհի առաջ: Այն ինչ, կարող էինք դառնալ տարածաշրջանի ԹԻՎ ՄԵԿ պետությունը: Մանվելներին միայն Վազգենը չաճեցրեց, նա այդքան ուղեղ չուներ: Վազգենի ուղեղը Լևոնն էր, նա զգաց, որ պատերազմն ավարտվում է և իսկական հաղթողները վերադառնալու են, հաշիվ են պահանջելու իրենց արածների համար: Եվ սկսվեց վտանգավոր մարդկանցից ազատվելու պրոցեսն ու նոր «հերոսներ» կերտելու պրոցեսը: Նրանց Մոնթե ու Ազգալդյան պետք չէին, մանվելներ ու սեյրաններ էին պետք: Այ այսպիսի ֆիգուր է Մանվելը, կամուրջներն այրված են, կամ առաջ, կամ անդունդ... Սերժիկենք այս պարտիան տանուլ են տալու: Հուսանք, Սերժը կլինի ԼՏՊ-ի վերջին փուռը տված ընկերը, սխալվել ես Սերժիկ, ճիշտ խաղընկեր չես ընտրել...

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Իշխանությունը չի կրճատում վարժական հավաքների ժամկետը՝ դա դիտարկելով որպես «պատիժ»․ Աբրահամյան Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Իրանն ու ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ են վարում, սակայն Թեհրանը դա հերքում է․ Վենս ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել Է Իրանի ծովային շրջափակումը Իրանն ԱՄՆ-ին զգուշացնում է պատերազմի հնարավորության մասին Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am