«Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը ԱԺ-ն կարող է քննել միայն սեպտեմբերի 10-ին». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել. «ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը: «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Ազգային ժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ: Նույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ՝ հունվարի երրորդ երկուշաբթիից մինչև հունիսի երրորդ հինգշաբթին և սեպտեմբերի երկրորդ երկուշաբթիից մինչև դեկտեմբերի երրորդ հինգշաբթին: Նույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են երկուշաբթիից հինգշաբթի, իսկ մյուս հերթական նիստերը՝ երեք շաբաթը մեկ՝ երեքշաբթիից ուրբաթ, սակայն ոչ ուշ, քան Կանոնակարգի 35-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտը: Նույն օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն՝ Հերթական նստաշրջանի օրակարգում Պարտադիր քննարկման ենթակա հարց է հանդիսանում պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին հարցը: Վերը նշված իրավանորմերի համակողմանի վերլուծությունից հետևում է, որ Ազգային Ժողովի պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն կարող է տալ Ազգային Ժողովը գաղտնի քվեարկությամբ Ազգային Ժողովի առաջիկա հերթական նիստում գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի քննարկումից հետո: Ազգային ժողովի հերթական նստաշրջանն ավարտվել է ս.թ. հունիսի 15-ին, իսկ հաջորդ նստաշրջանը սկսվելու է ս.թ. սեպտեմբերի 10-ին, որի ընթացքում էլ տեղի կունենան Ազգային ժողովի հերթական նիստերը: Սա նշանակում է, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը Ազգային ժողովը կարող է քննել միայն ս.թ. սեպտեմբերի 10-ին, իսկ սա նշանակում է, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալման պահից 72 ժամը լրանալուն պես Սահմանադրության ուժով անհապաղ ազատ կարձակվի, քանի որ «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը հստակ սահմանել է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը կարող է քննարկվել բացառապես Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, ինչը նշանակում է, որ այդ հարցը չի կարող ընդգրկվել թե՛ արտահերթ նստաշրջանի, թե՛ արտահերթ նիստի օրակարգում: Հ.Գ. «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի հեղինակների «փայլուն» աշխատանքի արդյունքում ահա այսպիսի լուրջ սողանցք է հայտնվել»: «Նորիկյան և Գործընկերներ» փաստաբանական գրասենյակ

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Դու ո՞վ ես, ինչ խաղաղությունից ես խոսում․․․ երկիրը հանձնում ես․ քաղաքացիներ (video) «Հրապարակ». Դժվար թե Հայաստանն օգտվի այս հնարավորությունից Դե ասե՛ք, ինչու՞ չեք խոսում՝ «Ուժեղ Հայաստանի»-ի դեմ հարուցված բազմաթիվ գործեր արդեն կարճվել են (video) Սերժ Թանկյա՛ն, դու պրոբլեմ ես․ դե խոսի՛ր «ցեղասպան» Նիկոլից․ Հովհաննես Իշխանյան (video) «Հրապարակ». Արտահանման միֆն ու հայ գյուղացու համար ցավոտ իրականությունը «Սա դեռ սկիզբն է» Իսկ ովքե՞ր են դատավորները (video) Ընտրախախտումների այն ռեսուրսը, որը իրացվել է, երկրորդ անգամ իրացնելը բարդ է, դրա համար էլ չեն ուզում երկրորդ փուլ. Արամ Վարդևանյան Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ Եվրասիական տարածաշրջանն ու Մերձավոր Արևելքը կանգնած են պատմական վճռորշ իրադարձությունների առջև․ Արտակ Զաքարյան ՔՊ-ի ռեսուրսը սպառվել է․ Արամ Վարդևանյանը մանրամասնեց (video) ՈՒՂԻՂ. ՍԴ–ում եզրափակիչ ելույթների փուլն է․ ՍԴ-ն կգնա խորհրդակցական սենյակ (video) Բաքվի վարչախումբը, որը Թուրքիա-Իսրայել լարված հարաբերությունների համատեքստում ձգտում էր «մի ձեռքով երկու ձմերուկ բռնել», այժմ ստիպված է ընտրություն կատարել․ Վարդան Ոսկանյան Փենսիլվանիայում վտանգավnր նյութերով մի քանի վագոն դուրս է եկել ռելսերից Քանաքեռ-Զեյթունում կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ Ծեծկռտուք՝ Երևանում․ 16-ամյա պատանիները հարվածներ են հասցրել ՌԴ քաղաքացուն և հափշտակել գումար Ազատություն Ավետիք Չալաբյանին․ «ՀայաՔվե»-ի կոչը և քաղաքական ուղերձը Իշխանությունը չի կրճատում վարժական հավաքների ժամկետը՝ դա դիտարկելով որպես «պատիժ»․ Աբրահամյան Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Իրանն ու ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ են վարում, սակայն Թեհրանը դա հերքում է․ Վենս ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել Է Իրանի ծովային շրջափակումը Իրանն ԱՄՆ-ին զգուշացնում է պատերազմի հնարավորության մասին Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am