3,5 մլն պոտենցիալ բանտարկյալների երկիր Ադրբեջանը

Ադրբեջանում սկսել են ձերբակալել բանկերին վարկային պարտքեր ունեցող քաղաքացիներին, որոնք ուշացրել կամ չեն կարողանում կատարել վարկային պարտավորությունները:

Այս մասին հայտնում է «Ազադլըգ» թերթը` օրինակ բերելով 7200 մանաթ վարկային պարտքի պատճառով Բաքվի Սաբայիլի շրջանի դատավոր Ռաուֆ Ահմեդովի կողմից մարտի 11-ին 28-ամյա Վահիդ Քերիմովի նկատմամբ կալանավորման որոշում ընդունելու փաստը: Ընդ որում, Վահիդ Քերիմովը ոչ թե բուն պարտատերն է, այլ վարկ վերցրած անձի երաշխավորը:

Թերթը տարակուսանք է հայտնում, որ Ադրբեջանում դատարանները կալանման որոշում չեն ընդունում, օրինակ, Հաջի Իբրահիմ Նեհրամլի անունով գործարարի նկատմամբ, որը բանկերին մոտ 1 մլրդ դոլար պարտք ունի, այլ ձերբակալում են ընդամենը 7200 մանաթ` մոտ 3600 դոլար պարտք ունեցողի, այն էլ` երաշխավոր կանգնած անձին: «Իրականում դա մի ազդանշան է, որ առաջիկայում վարկային պարտքեր ունեցող անձինք կհայտնվեն բանտերում: Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում բանկերին պարտք ունեցող 2,4 մլն մարդ կա, մոտ դրա կեսի չափ` 1,1 մլն մարդ էլ՝ բանկային վարկերի երաշխավորներ: Մի խոսքով` Ադրբեջանում 3,5 մլն մարդու ճակատագիրը բանկերի ձեռքում է, այսինքն` այդքան մարդ պոտենցիալ «վարկային բանտարկյալ է»: Ադրբեջանում հասուն տարիքի, այսինքն` վարկ վերցնելու կամ երաշխավոր կանգնելու հնարավորություն ունեցող քաղաքացիների թիվը 4,8 մլն հոգի է: Նշանակում է` յուրաքանչյուր երեք քաղաքացուց մեկը բանկերի պատանդն է, եւ վաղը-մյուս օրը մեզնից յուրաքանչյուրը կարող է հայտնվել այդ 28-ամյա երիտասարդի վիճակում», -գրում է թերթը: Ադրբեջանում բանկերին պարտքերի հետ կապված վիճակից դուրս գալու իշխանություններին ցնցած ելք է առաջարկել Համաշխարհային բանկը: Ըստ «Ազադլըգ»-ի` Ադրբեջանում ՀԲ-ի ներկայացուցչության ղեկավար Լարիսա Լեշչենկոն հայտարարել է, որ Ադրբեջանում դոլարով վարկերի հետ կապված պատասխանատվությունը պետք է հավասարապես բաժանվի վարկավորման գործընթացին մասնակից բոլոր կողմերի միջեւ: «Ադրբեջանի ազգային արտարժույթի արժեզրկման` այդ բնագավառին հասցրած վնասը պետք է հավասարապես բաժանվի երեք կողմերի` վարկատուի (բանկ եւ այլն), վարկ վերցնողի եւ պետության միջեւ», -ասել է նա: Տնտեսական խորը ճգնաժամում հայտնված Ադրբեջանի կառավարությունը չի արձագանքել ՀԲ-ի այդ առաջարկին:
 

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Խայտառակություն․ Դավիթին հրատապ կարգով ծանր վիճակում տեղափոխել են ՔԿՀ․ փաստաբանն ահազանգում է (video) «Նիկո՛լ,դու էնքան շնորհք չունես, որ Աննային ու երեխաներիդ տեր կանգնես ու դաստիարակես»․ի՞նչ ես ուզում (video) Ովքեն են Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվա մեկնել Դատարանը պարտավորեցրել է քննիչին վերացնել Հայկազուն սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը Դպրոցական քաղբանտարկյալ՝ ՔՊ-ի ամոթի կնիքը. հասարակական գործիչ Նիկոլը 100 հազար հայերի ասաց պիղծ արարածներ․ Պարույր Հայրիկյան (video) Հիմա բացահայտեմ՝ Նիկոլի ու «թքող Ալենի» վերջին դավաճանությունը, որն անելու են․ Արշակ Կարապետյան (video) Ադրբեջանում ական է պայթել․ կա վիրավոր Ու սրան ձայն պիտի տա՞ էս ժողովուրդը. Նիկողոս Հովհաննիսյան Նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է. դատախազություն Մոսկվա մեկնելուց առաջ Փաշինյանը զանգ է արել, սպառնացել․․․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Վճռականորեն դատապարտում ենք 18-ամյա Դավիթի նկատմամբ վճիռը․ «Միասին» շարժման հայտարարությունը «Հայաստանը Սյունիքի միջանցքը հանձնելու համար տարեկան 500 միլիոն դոլար գումար է ծախսելու»․ գնդապետ (video) Ինչ է կատարվում Երևանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում Փաշինյա՛ն, ինչքան էլ թոշակներն ավելացնես, մեկ է՝ քեզ չենք ընտրելու․ հարցում (video) Իրական դավաճանությունը միշտ լուռ է սկսվում, իսկ իրական սերն աննկատ է զոհվում. Տեր Հեթում Եթե Նիկոլը մնա, Հայաստանը Աշոտիկների նման «դեբիլ, վախկոտներով» պիտի լցվի․ Համբիկ Սասունյան (video) Եղվարդում «Mercedes»-ը բախվել է ծառին, ապա քարերին. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Պուտինը և Փաշինյանը նախատեսում են այսօր անհատական բանակցություններ վարել․ Պեսկով 1993 թվական, ապրիլի 3․ մի նկարի պատմություն․ Տեր Հովհաննես (video) Ազգային միասնականության ամուր պահպանումը ճակատագրական այս պահին առաջնահերթություն և հրամայական է Սամվել Կարապետյանը բարձր կարգի հայ է, Նիկոլը 4-րդ սորտ է․ Հարցում (video) Այսօրվանից վարորդները կարող են անցնել ամառային անվադողերի Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Նոր Խարբերդ գյուղում «Էս իշխանության վերջը եկել է»․ լեգենդար Համբիկ Սասունյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am