Մանվել Գրիգորյանի գլուխը գնահատել են ադրբեջանցիները, իսկ այսօր նա հայտնվել է ճաղերի հետևում. ազատամարտիկ
Այսօր վաղ առավատոից ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի աջակիցները հավաքվել էին ԱԱԾ շենքի դիմաց և պահանջում են գեներալին ազատ արձակել:
ԵԿՄ անդամներից մեկը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ հավաքը ինքնաբուխ է. «Այստեղ հավաքվել են ինքնաբուխ: Մենք բոլորս՝ գեներալի հրամանատարությամբ կամավոր մասնակցել ենք արցախյան ազատամարտին:Մեր հրամանատարը լեգենդար հերոս է, Մանվել Գրիգորյանի գլուխը գնահատել են ադրբեջանցիները, իսկ այսօր նա հայտնվել է ճաղերի հետևում»:
Տեսանյութ
