Կալեկոծի՞ Նիկոլը Հայաստանը. ԵՄ դեսպանների խորհրդավոր մտքերը

Եվրամիությունն օգնում է իր գործընկերներին՝ պատրաստ լինել ալեկոծ զարգացումներին, երեկ «Արևելյան Գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» միջազգային գիտաժողովի ժամանակ ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Խոսելով գիտաժողովի թեմայի մասին՝ նա ասել է, որ ալեկոծությունն ամենօրյա կյանքի մի մասն է, որպես մարդ՝ մենք ձգտում ենք կանխատեսելիության, կայունության, իմանալու, թե ինչ է լինելու ապագայում: «Այնինչ, Հայաստանում ու տարածաշրջանում ալեկոծություններ են եղել: Ալեկոծությունը երբեմն անկայունացնում է գործընթացները, բայց կարող է դրական զարգացումներ էլ բերել»,- ասաց դեսպանը: Սվիտալսկին նշել է, որ Արևելյան գործընկերության տարածքում Եվրամիությունը շեշտը դնում է ճկունության ու առաձգականության վրա: «Մենք չենք կարողանա պատրաստի բաղադրատոմս տալ մեր հարևանների համար, մեզ անհրաժեշտ են ճկուն հարևաններ: Մեր տնտեսությունները, հասարակությունը պետք է պատրաստ լինեն անկանխատեսելի զարգացումների: Բայց ես հուսով եմ, որ դրանք դրական կլինեն: ԵՄ նպատակն է օգնել, որ մեր գործընկերները պատրաստ լինեն ալեկոծ զարգացումներին, անկանխատեսելի գործընթացներին»,- նշեց Պյոտր Սվիտալսկին: Ըստ նրա՝ իրենք լավ հասկանում են, որ տարբեր դավադրությունների տեսություններ են եղել, թե ինչ նպատակ է հետապնդել Արևելյան գործընկերության ծրագիրը: Դեսպանը հավելել է, որ դավադրության տեսությունները փշրվում են. «ԱլԳ-ն անհրաժեշտություն է՝ մարտահրավերներին դիմակայելու համար: Տարածաշրջանը գնալով ավելի տարբեր է դառնում, տարբեր են նաև ձգտումները դեպի ԵՄ, և սա ազդեցություն կունենա ԱլԳ վրա: Գործնական քաղաքական մարտահրավերը, որը մեր առջև ծառացած էր, հետևյալն էր՝ ինչպես համադրել ԱլԳ օգտակարությունը տարբեր օրակարգերի հետ: ԱլԳ-ն լրացնում է ԵՄ ու անհատ երկրների միջև երկկողմանի օրակարգը»,- մանրամասնեց նա: Հայաստան-Եվրամիություն երկկողմանի օրակարգում, Պյոտր Սվիտալսկու խոսքով, օգտակար ծրագրեր կան. «Տպավորիչ ֆինանսական ծրագրեր կան՝ ավելի քան 600 միլիոն եվրո է հատկացված: Սա մեծ գումար է: Տարածաշրջանային գործընկերներն ասես մրցակից լինեն, որովհետև այս ծրագրերը հետևյալ սկզբունքի վրա են՝ ով է լավագույնը: Հայերը շատ լավ առաջընթաց են գրանցել, հայերը լավ մրցակից են, բայց ուզում եմ անկեղծ լինել, որ Հայաստանը կարող է ավելի լավ ցուցանիշներ արձանագրել՝ փոխլրացնել մեր երկկողմ օրակարգը: Մենք հասկանում ենք, որ Հայաստանի կառավարությունը պահանջում է նախատեսված աշխատանքների իրականացմանն ուշադրություն դարձնել: Հուսով ենք, որ Հայաստանի ճյուղային նախարարությունները կներդաշնակեցնեն օրակարգը: Եկեք ժամանակ չկորցնենք»: Այսպես, Սվիտալսկու խոսքի ենթատեքստում տագնապ ու մտավախություններ կան: Նա ակնհայտորեն ասում է, որ պետք է պատրաստ լինել անկանխատեսելի զարգացումների, Հայաստանում վերջին տարիներին ալեկոծված է, իսկ ալեկոծությունը երբեմն կարող է անկայունացնել վիճակը: Սա ուղիղ մտահոգության ահազանգ է այն մասին, թե արդյոք Փաշինյանը ճիշտ ուղղությամբ է տանելու Հայաստանի զարգացումը: Այլ կերպ ասած՝ դեսպանը հասկացնել է տալիս, որ մեզանից է կախված, թե ալեկոծությունը՝ դրական հունով, այսինքն՝ երկրի զարգացման համար կօգտագործենք, թե՞ ընդհակառակը՝ կործանելու: Ու այստեղ եվրոպացի դեսպանն ասում է, որ ԵՄ քաղաքականության առանցքը՝ օգնել գործընկերներին պատրաստ լինել անկանխատեսելի զարգացումների։ Այլ կերպ ասած՝ պատրաստ լինել անկանխատեսելի զարգացումների։ Ի՞նչ է ակնարկում դեսպանը՝ ապակայունացում Հայաստանում: Ո՞ւմ միջոցով... Ի դեպ, երեկվա նույն քննարկմանը Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն էլ նկատել է, թե Նիկոլ Փաշինյանը մինչև վարչապետ ընտրվելը հայտարարում էր, որ ոչ մի փոփոխություն չի լինելու Հայաստանի արտաքին քաղաքականության, ռազմավարական ուղղվածության մեջ, սակայն ուշադիր վերլուծելով կառավարության ծրագիրն՝ ինքն ամեն դեպքում նկատել է որոշակի փոփոխություններ, որոնք վերաբերում են նաև Եվրամիության դերին: «Երբ նայում ենք կառավարության ծրագրին, մեկ տարի առաջ Եվրամիության հետ խորը համագործակցության ցանկություն կար, իսկ հիմա ԵՄ-ն Ռուսաստանից ու ԱՄՆ-ից հետո երրորդն է: Այնինչ, ԵՄ-ն միակ գործընկերն է, որը կոնկրետ առաջարկություններ ու ծրագրեր ունի», ասել է Մաթիաս Քիսլերը: Տպավորություն է ստեղծվում, որ ԵՄ դեսպաններն անհանգստացած են Փաշինյանի կառավարության մոտեցումներով, գուցե դանդաղկոտությամբ: Սա նախնական տպավորություն է ընդամենը, թե իրական քաղաքականություն՝ ցույց կտա ժամանակը: Թամար Բագրատունի

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am