Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը պետական ռեպրեսիվ ապարատի գործադրման հերթական ահազանգն է. ՀՀԿ

Հարգելի գործընկերներ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը պետական ռեպրեսիվ ապարատի գործադրման հերթական ահազանգն է: ՀՀԿ-ն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալման առթիվ, որը տեղի է ունեցել պատգամավորի անձեռնմխելիության սահմանադրական կարգի խախտմամբ։ Ղարաբաղյան ճակատում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին այս քայլն ավելի քան մտահոգիչ է։ Սահմանադրությամբ նախատեսված է, որ պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Հաշվի առնելով, որ պարոն Գրիգորյանը ձերբակալվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի հրազեն և ռազմամթերք պահելու կասկածանքով, իսկ այդ զենքն էլ հայտնաբերվել է արդեն իսկ հարուցված քրեական գործով ամառանոցում իրականացված խուզարկության արդյունքում` դժվար է պատկերացնել, որ այս դեպքում հնարավոր է խոսել անմիջականորեն հանցանք կատարելու ընթացքում կամ դրանից հետո ձերբակալելու պայմանը պահպանած լինելու մասին։ Բացի այդ, խուզարկությունը կատարվել է ոչ բնակության վայրում, այլ ամառանոց-հանգստավայրում, որի տնօրենը հայտարարել է, որ այդ զենքը պատկանում է իրեն և ոչ թե Մ. Գրիգորյանին: Կոչ ենք անում դատախազությանը իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունը` նախաքննության օրինականության ապահովման, այդ թվում ազատությունից ապօրինի զրկված անձին անհապաղ ազատ արձակելու համար: Այս համատեքստում ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ զենք պահելու կասկածանքով կարող է ապօրինի ձերբակալվել ՀՀ ԱԺ պատգամավոր, մինչդեռ զենքի անմիջական գործածման հետ կապ ունեցող անձինք ազատվում են կալանքից ՀՀ նոր իշխանությունների հայտարարած քաղաքականության շրջանակներում: Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ այսօր կատարված գործողությունների հիմքում ընկած են առավելապես քաղաքական դրդապատճառներ: Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու այս հարցի լիարժեք և անաչառ քննությունն ու պայքարելու ենք Մանվել Գրիգորյանի իրավունքների ամբողջական պաշտպանության համար։ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցություն

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է Բրդե՛նք, սղացնե՛նք, պրծնե՛նք սենց կարևոր օրինագիծը բերել եք 8 րդ գումարման վերջին նիստի՞ն ՆԳ նախարա՛ր, խայտառակ օրինագիծ եք բերել․ 100 000-ներին զրկելու եք ընտրելու իրավունքից․ Մանուկյան (video) Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին Դուք ո՞վ եք, որ ասեք՝ ով գա կամ չգա․ Արծվիկ Մինասյանը՝ Ծովինար Վարդանյանին (video) «Փաշինյանն աղաչել է, որ Պուտինն իրեն ընդունի, բայց ստացել է մեկ պատասխան․․․»․ Հարութ Սասունյան (video) Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում «Հրապարակ». Նպաստառուների 54 տոկոսը զրկվել է նպաստից Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը․ կա 1 զոհ ՔՊ-ն հույսը դրել է մարդագողության վրա․ «Հրապարակ» Քննադատություններ՝ համապետական ընտրություններին մասնակցության «նստակեցության ցենզի» սահմանման շուրջ «Մերգելյանի» անվան ինստիտուտի տանիքը փլուզվել է, և քաղաքացին վայր է ընկել՝ ստանալով վնասվածքներ «Փաշինյանը լա՛վ գիտի՝ իր ոճրագործության սահմանները»․ հերոսի մոր դիպուկ խոսքը (video) Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները Փրկարարները Սևանա լճի հարակից անտառում հայտնաբերել են Արմենին բանտում պահելու մոլուցքը շարունակում է ուղեկցել իշխանությանը․ Տիգրան Աբրահամյան Տաշիրում բախվել են բեռնատարը և «Գազ 53»-ը, ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ Լույս չի լինի․ հասցեներ Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան «Ինչպես Վահագն Հովակիմյանը փախավ ՍԴ-ից» (video) Ռուսաստանը բենզին է ներմուծում Հնդկաստանից Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին (video) Այս թիմը սարսափելի է. նրանք որևէ թույլ կողմ չունեն․ Իբրահիմովիչ Հանդիպում ենք Հակակոռուպցիոն դատարանում,որտեղ քննվելու է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդությունը. Շարմազանով Ավետիքի կալանավորումը վրեժխնդրություն է, որը նպատակին չի հասնելու. Անահիտ Ադամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am