Մոսկվան ի՞նչ կպահանջի զիջել Փաշինյանին՝ գազի դիմաց

Երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նիկոլ Փաշինյանը, ռուսաստանյան քարոզչամեքենայի հիմանական միջոց՝ RT-ին ծավալուն հարցազրույցում է տվել, որում անդրադարձել է նաև հայ-ռուսական փոխհարաբերությունների ներկա փուլին: Այս մասին հարցին պատասխանելիս, Փաշինյանն ասել է. «Ռուսական մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որոնց հեղինակները լավ չեն պատկերացնում, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում: Նրանք կարծում են, իշխանության է եկել հակառուսական մեկը, բայց հայկական իրադարձությունների հետևում ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի երկիր կանգնած չի եղել: Նրանք, ովքեր կարծում էին, թե իշխանության փոփոխությամբ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում ինչ-որ բան է փոխվելու, սխալվում էին: Նրանք շարունակելու են սխալվել նաև հիմա, եթե դեռ այդպես են կարծում»: Խոսելով իր ու Վլադիմիր Պուտինի հարաբերությունների մասին, վարչապետն ասել է. «Մենք շատ լավ, ուղիղ հարաբերություն ունենք։ Այդպես առաջին րոպեներից է եղել։ Կարող եմ ասել, որ մեր հարաբերություններում «մութ անկյուններ» չկան։ Մենք ամեն ինչ ուղիղ ենք քննարկում։ Բոլոր հարցադրումներն ուղիղ են։ Ու մենք դրանց ուղիղ ենք պատասխանում։ Վլադիմիր Վլադիմիրովիչն այդպիսի մարդ է։ Ինչպես հասկանում եմ, նրա համար շփման այդպիսի ոճը շատ հարմար է, ինձ համար էլ է այդպես հարմար»: Ն. Փաշինյանը նաև նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը ինքնիշխան երկրներ են ու 2 երկրների շահերը մեծ մասամբ համընկնում են ու հայ-ռուսական հարաբերություններում խնդրահարույց կետեր չկան: Փաշինյանը պատասխանել է նաև գազի սակագնի մտահոգիչ հարցին: Լրագրողը գազի սակագնի հարցը անվանել է խնդրահարույց, այնուհետ խնդրել պարզաբանել այդ մասին վարչապետի դիրքորոշումը: Փաշինյանը պատասխանել է, որ քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ դա ներհայաստանյան խնդիր է, քանի որ սահմանին Հայաստանը գազը ստանում է ցածր սակագնով, սակայն մինչ սպառողներին հասնելը, երկրի ներսում այն թանկանում է գրեթե կրկնակի անգամ: Այս խնդիրը մենք պետք է վերլուծենք ու պարզաբանենք մեր երկրի ներսում, հարցը կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ: Հստակեցնելով ռուսաստանյան սակագների շուրջ դժգոհությունների առկայության հանգամանքը, Փաշինյանը նշել է, որ Հայաստանը, իհարկե, ցանկանում է գազ ստանալ ավելի ցածր սակագնով. «Մենք հասկանում ենք, որ Հայաստանի համար սահմանված սակագինը բացառիկ էժան է, բայց մենք առավել բացառիկ սակագին ենք ուզում: Այս հարցը կքննարկենք, ու կարծում եմ, հաջողություն կգրանցենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Առհասարակ, ժամանակն է, որպեսզի Փաշինյանի կառավարությունը սկսի կամաց-կամաց դուրս գալ պոպուլիստական կոչերի դաշտից, վաղ թե ուշ, ավելի ճիշտ կառավարության գործունեության՝ «100 օրվա» սկզբունքի համաձայն հասարակությունը կարող է և պարտավոր է վերլուծել արդյունքները: Դրանք չեն լինի 100 օրում, իհարկե, բոլորն են հասկանում, չեն կարող լինել ահռելի փոփոխություններ, բայց սկսածը գնահատելու առումով ևս՝ այդ 3 ամիսն էլ քիչ չեն: Առհասարակ էներգետիկ համակարգը, որը ռուսական մենաշնորհ է՝ ավելի մեծ խնդիր ունի: Սխալված չենք լինի, եթե արձանագրենք, որ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու ամենացայտուն օրինակը հենց այս համակարգն է: Սկսել է պետք այդտեղից ու պարզել քանի միլիարդներ են հափշտակվել այս տարիների ընթացքում: Իհարկե, ռուսական կողմը, եթե լրացուցիչ գնի իջեցման շուրջ սկսի բանակցել, ապա, վստահաբար, դրա դիմաց ինչ-որ բան կպահանջի: Ուրեմն պետք է նաև աչքի առաջ ունենալ նման ելքը՝ իսկ Մոսկվան ի՞նչ կպահանջի զիջել Փաշինյանին:   Թամար Բագրատունի

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Մահվան սպառնալիքի հետ են գոյատևում Վարդաշենի հանրակացարաններում Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչ ունեինք երեկ և ինչ չունենք այլևս... Արշակ Սրբազանի տրամադրությունը շատ լավ էր. պաշտպան Դատարանը փակ նիստում քննել է Արշակ Սրբազանի կալանքը երկարաձգելու հարցը Մեր գնդերեցները միակամ են, նրանք ապացուցեցին իրենց հավատարմությունը․ Տեր Պսակ Մինչ տիկին Ավանեսյանն ինքնամոռաց պարում էր՝ սկսեցինք ապահովագրության համակարգի «հերձումը»․ տնտեսագետ «Չայնիի» ոլորաններից մեքենան գլորվել է ձորը․ վիրավորներ կան Սիրիական անցումային կառավարության անվտանգության ուժերը մտել են Հասակե քաղաք Պետական բյուջեից որքան գումար են հատկացրել Փաշինյանի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների անվադողերի համար Արշակ Սրբազանի գործն ու զարտուղի ճանապարհները Ադրբեջանը Թուրքիային վերականգնվող ավիացիոն վառելիք է վաճառել Եռաբլուրում ներողություն եմ խնդրում տղաներից, որ իրենց պահած հողի վրա անհայրենիքներն են քայլում Իրավիճակն ավտոճանապարհներին․ ձյուն է տեղում ԵՄ-ն Թուրքիային և Ադրբեջանին պարտավորեցրել է ապացուցել Եվրոպա մատակարարվող գազի ոչ ռուսական ծագումը Միքայել Սրբազանն ապաքինվում է, դեռեւս առողջական խնդիրներ ունի. Արտաշես սարկավագ Ամեն ինչ արվում է, որ որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի ու չկայանա. Նաթան սրբազան Արցախի լուծարման մասին հրամանագիրն առ ոչինչ է. փաստաբան Աններելի մեղք է և անընդունելի. հայր Զաքարիա Անսովոր կանաչ սառույց լճում. Լևոն Ազիզյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am