Զախարովան սաստել է ադրբեջանցի լրագրողին սադրիչ հարցի համար (տեսանյութ)

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովանամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ մեղադրել է Trend ադրբեջանական գործակալության լրագրողին` սադրելու փորձի համար։ Գործակալության լրագրողը խնդրեց ՌԴ ԱԳՆ–ին ուղղել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տեղակալԿոժինի մասնակցությամբ ճեպազրույցի «սղագրության մեջ առկա սխալը»։ Ինչին ի պատասխան Զախարովան հարցրեց` ինչո՞ւ միայն նման խնդրի վերաբերյալ գործակալության ներկայացուցիչները մանրախնդիր մոտեցում ունեն` նշելով, որ ինքն անձամբ բազմիցս վկա է եղել իր և իր գործընկերների խոսքերի խեղաթյուրմանը։ «Նման մանրախնդիր մոտեցում չեմ հիշում, երբեք։ Կարծում եմ, որ մեր ճեպազրույցները կազմակերպվում են փաստացի պատասխաններ ստանալու համար։ Սակայն, մոտ երեք տարվա ընթացքում, ցավոք, բազմիցս բախվել եմ այնպիսի իրավիճակների հետ, երբ հարցերը քաղաքական հայտարարությունների նման են հնչում։ Եվ դուք գիտեք այդ մասին։ Եվ արվում է դա, ցավոք, ոչ թե շատ բարդ իրավիճակի կարգավորմանը նպաստելու, այլ գուցե որևէ այլ նպատակներով»,-ասաց Զախարովան։ Ռուսաստանի ԱԳՆ–ում պատրաստ են պատասխանել, պարզաբանել։ Սակայն ճիշտ չեն սադրիչ բնույթի հարցերը։ Հատկապես այն բարդ հարցերի վերաբերյալ, որոնց պատճառով տուժում են երկու երկրների` Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները, ընդգծեց Զախարովան։ Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում գործակալությունից նրան ոչ մի անգամ չեն զանգահարել, թեև Ադրբեջանի այլ ԶԼՄ–ներից զանգեր եղել են։ «Եթե կոնկրետ ձեզ` որպես լրագրողի և ձեր գործակալությանը մտահոգեր այդ խնդիրը, հավանաբար, դուք ժամանակ կգտնեիք հարցնել այդ մասին հեռախոսով։ Ինչո՞ւ եք դուք երկու շաբաթ անց բարձրացնում այդ հարցը հրապարակավ։ Ուրեմն, սադրելու ցանկություն կա»,-ասել է Զախարովան։ Նրա խոսքով` Ռուսաստանն անում է առավելագույնը արցախյան հակամարտության կարգավորման համար, քանի որ նախ` Մոսկվայում ուզում են, որպեսզի երկու ժողովուրդները, վերջապես, կարգավորեն այդ արյունալի խնդիրը։ Երկրորդ` քանի որ Ռուսաստանը ցանկանում է զարգացնել հարաբերությունները և՛ Հայաստանի, և Ադրբեջանի հետ, նաև ուզում է, որ այդ երկրները զարգացնեն հարաբերություններն իրար միջև։ «Եվ ինձ թվում է, որ իմ ու ձեր խնդիրը, մեր աշխատանքը կայանում է նրանում, որպեսզի մոտեցնենք, այլ ոչ թե հեռացնենք կարգավորման պահը»,–նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Խիկմետ Գաջիևըտարակուսանք էր հայտնել բանակցային գործընթացին Ստեփանակերտի մասնակցության անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը վերաբերող «լեզվաբանական և իմաստաբանական ճանապարհով ռուս գործընկերոջ պրոֆեսիոնալ և դիվանագիտական բանավոր պատասխանը փոփոխելու» վերաբերյալ։ Աղբյուրը՝ armeniasputnik.am

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Իշխանությունը չի կրճատում վարժական հավաքների ժամկետը՝ դա դիտարկելով որպես «պատիժ»․ Աբրահամյան Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Իրանն ու ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ են վարում, սակայն Թեհրանը դա հերքում է․ Վենս ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել Է Իրանի ծովային շրջափակումը Իրանն ԱՄՆ-ին զգուշացնում է պատերազմի հնարավորության մասին Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am