Արտակարգ դեպք Արարատում. ընտանիքի 3 անդամներին սեփական տանը դանակահարել են

Արարատի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Այսօր՝ հունիսի 16-ին ժամը 03:00-ի սահմաններում Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել են, որ շտապօգնության հերթապահ խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել 3 քաղաքացու, ովքեր մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Իրավապահները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչներ են՝ 20-ամյա Գեւորգ Մ.-ն, 62-ամյա Դերենիկ Մ.-ն եւ 62-ամյա Սուսաննա Ա.-ն: Աղբյուրի տեղեկություներով՝ նրանք ստացել են «պոլիտրավմա», «մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած արյունահոսող վերքեր» վնասվածքներ: Քննիչները պարզել են նաեւ, որ նույն օրը ժամը 02:00-ի սահմաններում 2 անհայտ քաղաքացիներ, դեռեւս չպարզված հանգամանքներում, մտել են վիրավորների տուն եւ առանց որեւէ պահանջ ներկայացնելու սուր-կտրող-ծակող առարկաներով հարվածել վերջիններին ու դիմել փախուստի: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողներին հայտնաբերելու, ինչպես նաեւ հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող-ծակող առարկաները գտնելու ուղղությամբ: Փաստի առիթով Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Իշխանությունը չի կրճատում վարժական հավաքների ժամկետը՝ դա դիտարկելով որպես «պատիժ»․ Աբրահամյան Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Իրանն ու ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ են վարում, սակայն Թեհրանը դա հերքում է․ Վենս ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել Է Իրանի ծովային շրջափակումը Իրանն ԱՄՆ-ին զգուշացնում է պատերազմի հնարավորության մասին Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am