Ինչ է բացահայտվել Օսիպյանի օրոք

Հունիսի 15-ին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հեռարձակված ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին հարց էր ուղղվել իր պաշտոնավարման ընթացքում բացահայտված հանցագործությունների վիճակագրության վերաբերյալ, ինչին ոստիկանության պետը խոստացավ պատասխանել ասուլիսից հետո: Ոստիկանությունը հայտնում է, որ 2018 թ. մայիսի 10-ից հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 7 դեպք․ բոլորն էլ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում բացահայտվել են: Բացահայտվել են նաև նույն ժամանակում կատարված 2 սպանության փորձի, ավազակության1, կողոպուտի 15, բնակարանային գողությունների 16, անձնական ունեցվածքի գողության 268, շորթման 6, խուլիգանության 31, թմրանյութի հայտնաբերման 42, դիտավորությամբ մարմնական վնասվածք հասցնելու 328, անձի առեւանգման 15, ապօրինի ծառահատման 19, որսագողության 3, զենք-զինամթերքի 12, խարդախության 223 դեպքերը: 2018թ.-ի մայիսի 10-ից հունիսի 15-ը արձանագրվել է 349 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 17 մարդ․ նախորդ տարի նույն ժամանակահատվածում զոհերի թիվը 28 էր։ Հիշյալ ժամանակահատվածում ոստիկանությունը ծավալուն աշխատանք է կատարել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Ըստ օպերատիվ հաղորդագրությունների, բացահայտվել է կոռուպցիոն բնույթի 187 դեպք, որոնցից կաշառակերության` 30, պաշտոնական լիազորությունների չարաշահման` 37, յուրացման կամ վատնման` 107 դեպք, նաև` խարդախության 13 դեպք, որոնցով առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառվել պետությանը: Համեմատության համար նշենք, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 45 դեպք: Համարյա կրկնապատկվել է հետախուզական աշխատանքների արդյունավետությունը. անցած մեկ ամսվա ընթացքում հայտնաբերվել է 362 հետախուզվող անձ, 2017 թ. նույն ժամանակահատվածում` 244 հետախուզվող։

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am