Կոռուպցիոներների «արդարության պահը»

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ յուրաքանչյուրը ցանկանում է պղտոր ջրում ձուկ որսալ: Ասպարեզ են իջել երբեմնի լուռ ու մունջ արդեն նախկին պաշտոնյաները, որոնք տարիներ շարունակ հանցակցել են նախկին իշխանություններին, բայց նրանց հեռանալուց հետո որոշել մի քիչ հերոսանալ, աղաղակել, թե իրենք անմեղ էին, մեղավոր էին ուրիշները: Մենք ավելի վաղ տեղեկություն էինք հրապարակել, որ հեղափոխությունից հետո կայուն աճ է գրանցել գործ տվողների ակտիվության հարցում, մասնավորապես նախկին պաշտոնյաները կոմպրոմատների կապոցները թեւերի տակ այցի են գնում նոր իշխանություններին ու երբեմնի յուրայինների դեմ գործ տալիս: Տպավորություն է, թե եկել են ժամանակներ, երբ գողն առաջինն է գոռում բռնեք գողին, կոռուպցիոները՝ պատժեք կոռուպցիոներներին: Եւ այս ամենի տողատակում նպատակները կարող են տարբեր լինել՝ սեփական մաշկը փրկելու քայլից, վերջացրած նոր պաշտոնի ակնկալիք: Եւ ահա, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի տեղակալ Արմեն Դանիելյանը որոշել է ի տես բոլորի քար նետել իր նախկին վերադասի կողմը: Նա երկար տարիների լռությունից հետո որոշել է բարձրաձայնել գլխավոր դատախազի պաշտոնում Կոստանյանի «թույլ տված սխալների մասին, որոնց հետեւանքները ծանր են»: «Ես վերադարձա մարդկանց ասելու ճշմարտությունը… դա հարյուրավոր նախկին դատախազների պատիվը եւ արժանապատվությունը վերականգնելու ճշմարտությունն է»,- Facebook-ում գրել է Դանիելյանը: Նա հիշել է, որ տարիներ առաջ կոռուպցիայի դեմ պայքարին լծված Կոստանյանի օգնական Տիգրան Խեչոյանը «չոր է դուրս եկել» կոռուպցիոն սկանդալից: Հիշատակել է մի շարք դատախազների անուններ, որոնք կոռուպցիայի դեմ պայքարել են, սակայն Կոստանյանը նրանց հեռացրել է համակարգից: Ուշագրավ է, որ Դանիելյանը մանրամասներ չի հրապարակել իր ազատման պատճառների վերաբերյալ: Կոստանյանն անդրադառնալով իրեն ուղղված մեղադրանքներին ասել է. «Տարբեր մարդիկ տարբեր միջոցներ են ձեռնարկում իրենց մասին հիշեցնելու համար: Արմեն Դանիելյանին լավ եմ հիշում եւ ոչ թե հեռացրել եմ, այլ միջնորդել եմ, որ հեռացնեն ու ինքը լավ գիտի, թե ինչ հիմքերով: Գլխավոր դատախազի տեղակալ էր, ով տարիներ շարունակ համակարգում էր կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտը, ինչպես դատախազությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում: Իսկ այդ պայքարի արդյունավետության մասին հասարակությունն ունի հստակ պատկերացում եւ դիրքորոշում», ասել է նա: Դանիելյանը 2008-2013 թվականներին զբաղեցրել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը եւ համակարգել կոռուպցիայի դեմ պայքարի վարչության աշխատանքները, եղել թիվ մեկ պատասխանատուն, խոսքը թե մաքային կառույցների, թե ԱԱԾ-ի, թե այլ կարեւորագույն կառույցների նկատմամբ վերահսկողության, կոռուպցիայի դեմ պայքարի մասին է: Միայն մեկ հիշեցում, որը չի հերքի եւ ոչ մեկը, այդ տարիներին, երբ ՊԵԿ ղեկավարը տխրահռչակ Գագիկ Խաչատրյանն էր, կոռուպցիոն դրսեւորումները Հայաստանում ամենաբարձր մակարդակի էին հասել, միթե սա արդեն իսկ չի խոսում Դանիելյանի անգործության մասին, ինչի մասին էլ Կոստանյանը կարծես ակնարկել է իր խոսքում, որ նա ինքն է միջնորդել հեռացնել նրան: Այդ ժամանակի իրավիճակն արդեն հուշում է, թե ինչու պետք է Կոստանյանը միջնորդեր ենթակայից ազատվելու հարցում: Փաստն այն է, որ Դանիելյանի ազատման հրամանը տվել է Սերժ Սարգսյանը: Իսկ եթե Դանիելյանը համարում է, որ իր հեռացման պատճառը Կոստանյանն է եղել, ով իբր հանիրավի է հեռացրել, ապա կարող էր այդ մասին հայտնել բարձրագույն ղեկավարությանը հենց հեռանալու պահին: Եթե չի արել, կնշանակի ընդունել է մեղքի իրեն հասցեագրված բաժինը: Ի վերջո, միթե խորհրդանշական չէ, որ անգամ Դանիելյանի քաղաքական կնքահայր Աղվան Հովսեփյանը ձեռք քաշեց նրանից, Դատախազությունից գնալուց հետո նա Դանիելյանին իր հետ չտարավ Քննչական կոմիտե, ինչ արդեն խոսում էր Դանիելյանի հատկանիշների մասին: Անի Սահակյան

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am