Կիպրոսում կտեղադրվի Հին Ջուղայի խաչքարի կրկնօրինակը
Հայաստանի և Կիպրոսի հանրապետությունների միջև մշակութային համագործակցության շրջա¬նակում, մարտի 16-ին Կիպրոսի արտաքին գործերի նախարարության հարակից այգում կտեղադրվի Հին Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակը: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, խաչքարի հանդիսավոր բացմանÕ ¨ ներկա կգտնվեն երկու երկրների նախագահները: Արարողությանը կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Կիպրոսի կրթության և մշակույթի նախարար Կոստաս Կադիսը: Խաչքարի տեղադրման առա¬ջարկը ներկայացվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ՝ Կիպրոսի արտաքին գործերի նախարարության խնդրանքով: Խաչքարը թվագրվում է 1598 թվականով, գույնը՝ բաց կարմրավուն: Ջուղայի խաչքարերը 15-17-րդ դարերի խաչքարային մշակույթի պատկերագրական, ոճական ու իմաստաբանական առումով խիստ եզակի երևույթ էին: Տեղադրվող կրկնօրինակի հեղինակն անվանի վարպետ, խաչքարագործության մշակույթի յուրահատուկ դպրոցի հիմնադիրներից Ռուբեն Նալբանդյանն է:
