ԵՄ-ն ՀՀ-ի ամենամեծ դոնորն է և ավե­լի մեծ ներդրումներ կանի քաղաքական կամքի պարագայում

«168 ժամ» թերթը գրում է. «Մեզ հետ զրույցում Եվրոպական խորհրդա­րանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին ասաց, որ մտահոգություններ ԵՄ-ում չկան, քանի որ Հայաստանն ինքն է որոշում իր հա­րաբերությունները գործընկերների հետ։ Գոր­ծընկերները, նրա խոսքով, այդ ընտրությունը միշտ պետք է հարգեն, ինչպես ԵՄ-ն արել է այս հարաբերություններում մշտապես հարգելով նույնիսկ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու հայկական կողմի որոշումը։ Չարնեցկին նշեց, որ կա անորոշություն, քանի որ ՀՀ նոր կառավարությունը չի արտահայտել իր դիրքորոշումը ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագայի հարցում, Կառավարության ղեկա­վարը չի ծրագրել այց Բրյուսել և նման հար­ցեր։ «ԵՄ-ն մշտապես ցանկանում է ունենալ կանխատեսելի գործընկերներ, կանխատեսելի հարաբերություններ ներկայիս ժամանա­կաշրջանում, երբ, ինչպես դեսպանն է նշել, ալեկոծությունները շատ են։ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը մարտահրավերներ է հաղթահարել ԵՄ-ի ներսում պահպանվելու համար։ Առաջիկա օրերին ՀՀ ԱԳ նախարարը կլինի Բրյուսելում, և կարծում եմ՝ եթե կան հարցեր, նա դրանց պատասխանները կհնչեցնի։ Ներկայիս փուլը ՀՀ-ԵՄ հարաբերություն­ների համար զգայուն է այն առումով, որ ստո­րագրված համաձայնագրի իրականացման փուլն է, դրան սպասում էին երկու կողմերը։ Դրա արագությունը համապատասխան ազ­դակներ կտա Բրյուսելին, որ ԵՄ-ի կողմից վա­վերացումը ևս պետք է արագ տեղի ունենա։ Եթե դեսպանն ասում է՝ ժամանակ չկորցնել, նշանակում է, որ նոր կառավարությունը դեռ չի հասցրել անդրադառնալ այս հարցին, ինչը նաև հասկանալի է, որովհետև ընթանում է ներքին հսկայական աշխատանք, կոռուպցիոն բացահայտումներ, և այլն, և այլն։ Սակայն կա­ռավարության ղեկավարը խոսել է նաև վիզա­ների ազատականացման մասին, որը են­թադրում է հարաբերությունների մի նոր աս­տիճան։ Հուսով եմ, որ, եթե կա անորոշություն, առաջիկայում այն կցրվի։ Կրկնեմ, որ չեմ կար­ծում, թե խոսքը մտահոգությունների մասին է. խոսքն անորոշության մասին է։ Եթե ՀՀ կառա­վարության ծրագրում ԵՄ-ի հետ հարաբերու­թյունները երրորդ տեղում են, դա վատ ցուցա­նիշ է․ թեև արդարության համար պետք է նաև նշել, որ ԵՄ-ն ՀՀ-ի ամենամեծ դոնորն է և ավե­լի մեծ ներդրումներ կանի համապատասխան քաղաքական կամքի պարագայում»,- ասաց Չարնեցկին»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am