Արտակարգ ու առեղծվածային դեպք Վանաձորում. պայթյունի հետևանքով ամբողջովին վնասվել է Վանաձորում ճանաչված գործարարի դեղատունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կենտրոնական հանրախանութի հարևանությամբ գտնվող դեղատանը պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով դեղատունը մեծ վնասներ է կրել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական բաժնի պետի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետևանքով վնասվել է նաև դեղատան հարևանությամբ գտնվող մի քանի խանութներ: Կոտրվել են ապակիներ, տանիքներ, այնտեղ եղած գույքը: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները: Թե ինչից է տեղի ունեցել պայթյունը՝ դեռևս անհայտ է: Փաստի առթիվ մարզային քննչական վարչության պետի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, ինչից հետո պարզ կլինի պատճառը: Վանաձորցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ նշված դեղատան տերը Վանաձորում հայտնի է իր մարդկային ու բարոյական հատկանիշներով ու միշտ սատար է կանգնել սոցիալապես անապահով ու կարիքավոր քաղաքացուն և Վանաձորում միակ դեղատունն է, որ դեղորայքը վաճառվում է մատչելի գներով: Նույնիսկ եղել են բազմաթիվ դեպքեր, որ սոցիալապես անապահով քաղաքացին նշված դեղատնից դեղորայքը ստացել է անվճար: Վանաձորցիները կարծիք էին հայտնում նաև, որ սա միտումնավոր է արված և մնում է իրավապահները բացահայտեն իրականությունը: Դեղատան տերը Վանաձորում նաև ունի ծաղկի սրահներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

դիտվել է 236 անգամ
Լրահոս
Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am