Դաժան ու ողբերգական դեպք մարզերից մեկում. նկուղում հայտնաբերվել է 15-ամյա երեխայի կախված դի. վերնաշապիկի արանքում էլ՝ «Նոր Կտակարանը»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՝   հունիսի 15-ին, մարզերից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ժամը 11:30-ի սահմաններում նշված մարզի հիվանդանոցից ահազանգ է ստացվել տարածքային ոստիկանության բաժին, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետը, ովքեր պարզել են, որ մահացածը իրենց վարչական շրջանի բնակիչ, 15-ամյա Շահանե Շ.-ն է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոցում մահացածի հարազատները հայտնել են, որ երեխայի դին տան նկուղի առաստաղից պարանով կախված վիճակում հայտնաբերել է ազգականը, ով կատարվածի մասին հայտնել է մյուս հարազատներին և երեխային փորձել են հասցնել հիվանդանոց, որպեսզի փրկվի, ցավոք, երեխան արդեն մահացած է եղել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան սովորում էր բնակության վայրի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում, իսկ կախված վիճակում վերնաշապիկի արանքում հայտնաբերվել է «Նոր Կտակարան»: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի նշված վայրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am