Արագածոտնի մարզում 53-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է քարերին, ծառերին և հայտնվել դաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 53-ամյա Արթուր Ն.-ն իր վարած Ford Transit մակնիշի 121 AL 61 համարանիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ծառերին և հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արթուր Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ապարանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Դեպքի վայր է ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Արթուր Ն.-ն աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես վարորդ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան «Ինչպես Վահագն Հովակիմյանը փախավ ՍԴ-ից» (video) Ռուսաստանը բենզին է ներմուծում Հնդկաստանից Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին (video) Այս թիմը սարսափելի է. նրանք որևէ թույլ կողմ չունեն․ Իբրահիմովիչ Հանդիպում ենք Հակակոռուպցիոն դատարանում,որտեղ քննվելու է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդությունը. Շարմազանով Ավետիքի կալանավորումը վրեժխնդրություն է, որը նպատակին չի հասնելու. Անահիտ Ադամյան ՌԴ-ի հետ լարվածության արդյունքը․ 14%-ով վարկ են վերցրել հիմա ճռռում են․ բերքը նեխում է, գնորդ չկա (video) Հուլիսի 4-ին Երևանում կլինեն փակ փողոցներ Ո՞վ կունենա համարձակություն․ ՍԴ-ն՝ Փաշինյանի ճնշումների տակ (video) Սուրենյանը նշել է, թե որ օրն է լինելու ամենաշոգ օրը Ինչու է Զելենսկին Զալուժնիին Կիև է կանչել Լավրովը հայտնել է Ռուսաստանի աջակցության մասին Ինչով է պայմանավորված Ֆոն դեր Լայենի այցը Երևան ու Բաքու Մեծ Բրիտանիան մտադիր է նոր գագաթնաժողով անցկացնել Գերմանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Ռուսաստանը Գողությունը բացահայտվել է Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ» Մենք հոգնեցինք սխալներն ու ապօրինությունները հաշվելուց, սրանք չհոգնեցին անելուց․ Արմինե Օհանյան ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ» «Հրապարակ»․ Ավանդույթը չի խախտվի Վթարային ջրանջատում «Հրապարակ»․ 1.5 մլն դրամ աշխատավարձ, տունն ու հողամասն էլ` նվեր «Հրապարակ»․ Հովիկն ու Ջոնիկը միասին են դատվում Ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am