ՊՆ-ում չարաշահումների այս պատմությունը բացահայտվել է 2017-ին, որին անգամ խառնվել է Սերժ Սարգսյանը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 13-ին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՊՆ-ում բացահայտել է չարաշահումներ: Ըստ պաշտոնական հաղորդագրության ՀՀ ՊՆ-ում 2014-2017 թվականների ընթացքում գնումների եւ բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ Կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար: Հարցաքննության են կանչվել ՊՆ նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Ժողովուրդ» օրաթերթին աղմկահարույց այս գործի շրջանակներում նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ՊՆ-ում չարաշահումների այս պատմությունը բացահայտվել է 2017 թվականին, որին անգամ խառնվել է Սերժ Սարգսյանը: Ըստ մեզ հասած տեղեկությունների` ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը դեռեւս տարիներ առաջ անձամբ է բացահայտել այս պատմությունը եւ խնդրի մասին տեղյակ պահել իր վերադասներին: Սերժ Սարգսյանը տեղեկանալով բանակում շինարարության ոլորտում առկա իրավիճակի մասին, պահանջել է, որ Աշոտ Գրիգորյանին տեղեկացնեն՝ անձամբ ներկայանա Բաղրամյան 26: Աշոտ Գրիգորյանը ներկայացել է Բաղրամյան 26, Սերժ Սարգսյանը բավականին խիստ է խոսել նրա հետ, որից հետո նրան ասել են՝ գնա եւ զբաղվի իր աշխատանքով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am