Նախագահը մտնում է վարչապետի ոլորտ. որեւէ հետին միտք չկա՞

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փորձում է մտնել մի ոլորտ, որն իրենը չէ. նա փորձում է «սեփականաշնորհել» վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սահմանադրությամբ վերապահված լիազորությունները: Նախօրեին նա հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին, որը վարում են հանրապետության վարչապետն ու արտաքին գործերի նախարարը, եւ շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Միայն թե, նկատենք, նոր սահմանադրությամբ արտաքին քաղաքականության բնագավառում նախագահի լիազորությունները բավական հստակ են կարգավորված, եւ այդ կարգավորումների մեջ որեւէ բառ չկա արտաքին քաղաքականություն մշակելու եւ իրականացնելու, ըստ այդմ՝ ԼՂ բանակցային գործընթացով զբաղվելու մասին: Այս լիազորությունները պատվիրակված են ՀՀ վարչապետին ու կառավարությանը: Ու որքան էլ իշխանությունները փորձեն արդարանալ՝ ասելով, թե համանախագահներին ընդունելն արարողակարգային բնույթ էր կրում, որեւէ հետին միտք չկա, միեւնույն է, համոզիչ չի հնչում: Համոզիչ չի հնչում թեկուզ եւ այն պատճառով, որ նույն Արմեն Սարգսյանը խոսում էր սահմանադրությամբ նախագահի լիազորությունների ավելացման մասին: Եվ հետո մեկ փաստ էլ. պաշտոնական հաղորդագրությունում ոչ մի խոսք չի ասվում նաեւ այն մասին, որ այդ հանդիպման համար նա լիազորություն է ստացել ՀՀ վարչապետից կամ առնվազն, որ հանդիպման նախաձեռնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներինն է: Զավեշտալի էր նաեւ կադրերում տեսնել դռան մուտքի մոտ թաքնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, որը չգիտես՝ ինչու եւ ինչ լիազորությամբ է մասնակցում այդ անհասկանալի հանդիպմանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am